Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը
Լուրեր |
Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։
Էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով աշխատող կաթսաներ, տաք հատակներ ու արևային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։
«Ուրախ ենք, որ Ակբա բանկը միացել է այս միջոցառմանը։ Հայաստանն այնքան արև ունի, որ առաջիկա տարիներին կարող է լուրջ առաջընթաց գրանցել «կանաչ» էներգիայի արտադրության ոլորտում։ Այդ ճանապարհին Ակբա բանկը կանգնած է բնակիչների կողքին՝ առաջարկելով ֆինանսական հետաքրքիր լուծումներ, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել «կանաչ» տեխնոլոգիաների առավելություններից»,- նշել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերը։
Այս տարի Ակբա բանկը Euromoney ֆինանսական պարբերականի կողմից ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է նաև «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշներն ու CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։
https://youtu.be/0gLS3TSbVJc Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ արհեստական բանականության և գիտական դասակներում ծառայության համար
2025/12/25/ 13:04 -
50 մլն դրամ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար
2025/12/25/ 12:51 -
Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց
2025/12/25/ 12:46 -
Homeland․ Ազգային արհեստներ նոր մեկնաբանությամբ
2025/12/25/ 12:27 -
Քննարկվել են կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման աշխատանքները
2025/12/25/ 11:50 -
Բուժօգնություն ստանալու ճանապարհը. Ավանեսյանը մանրամասնել է համընդհանուր ապահովագրության կարգը (տեսանյութ)
2025/12/25/ 11:48 -
Երևանում՝ Կենտրոնում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
2025/12/25/ 11:45 -
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
2025/12/25/ 11:30 -
Կառավարության նիստի օրակարգում ռեկորդային թվով՝ 73 հարց է, որից 69-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
2025/12/25/ 11:00 -
Դեկտեմբերի 24-ի բիզնես լուրերը
2025/12/24/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 24, 2025 թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 23, 2025 թ․