Նոր սակագինը կգործի 2026 թվականի մարտի 1-ից։
Հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է սահմանային անցակետերում մուտքի գործընթացների կարգավորման շրջանակում։
Եգիպտոսի զբոսաշրջային ընկերությունների պալատը կոչ է արել տուրիստական ընկերություններին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց զբոսաշրջային փաթեթներն ու ծրագրերը թարմացնելու և արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքը նոր սակագներին համապատասխանեցնելու համար։
Ընդգծվում է, որ ներկայումս նկատվում է Եգիպտոս այցելող զբոսաշրջիկների հոսքի աճ և երկրի նկատմամբ պահանջարկի բարձր մակարդակ։
Նշվում է նաև, որ որոշումը միտված է զբոսաշրջության կառավարման համակարգի զարգացմանը և այցելուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ինչը պետք է նպաստի երկրի մրցունակության բարձրացմանը թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակներում։

