ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը «մեծ իրադարձություն» է անվանել Էլ Մենչոյի վերացումը
Լուրեր |
Նա նշել է, որ «լավ տղաները ավելի ուժեղ էին, քան վատ տղաները» և շնորհավորել է Մեքսիկայի իրավապահ մարմիններին։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է, որ մեքսիկական Խալիսկո նոր սերնդի (CJNG) թմրավաճառքի առաջնորդ Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսի՝ հայտնի որպես Էլ Մենչո, վերացումը «մեծ իրադարձություն» է։
«Ես հենց նոր տեղեկացա, որ Մեքսիկայի անվտանգության ուժերը վերացրել են Էլ Մենչոյին՝ ամենաարյունալի և անողոք թմրավաճառներից մեկին։ Սա մեծ իրադարձություն է Մեքսիկայի, Միացյալ Նահանգների, Լատինական Ամերիկայի և աշխարհի համար», — գրել է Լանդաուն։
Նա նշել է, որ «լավ տղաները ավելի ուժեղ էին, քան վատ տղաները» և շնորհավորել է Մեքսիկայի իրավապահ մարմիններին։
Փետրվարի 22-ին Էլ Մենչոյի վերացման մասին հաղորդագրություններից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Մեքսիկայի առնվազն հինգ նահանգներում։
Մեքսիկայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ թմրավաճառը ծանր վիրավորվել է հատուկ գործողության ընթացքում և մահացել Մեխիկո քաղաքի հիվանդանոց ուղղաթիռով տեղափոխելիս։
Խալիսկո նահանգը դարձել է անկարգությունների էպիկենտրոն։ Տապալպա մունիցիպալիտետում իրականացված դաշնային գործողությունից հետո թմրավաճառության խմբավորման անդամները փակել են մայրուղիները։
Գվադալախարայում, Տալայում, Տապալպայում և Պուերտո Վալյարտա հանգստավայրում գրանցվել են մեքենաների հրկիզման և ճանապարհների արգելափակման դեպքեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով (տեսանյութ)
2026/02/23/ 12:33 -
Եգիպտոսը մարտի 1-ից բարձրացնում է մուտքի վիզայի վճարը
2026/02/23/ 12:32 -
Ինչպես է եղանակի կանխատեսումը հասնում հեռախոսին
2026/02/23/ 12:24 -
S&P Global-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը դարձրել է «դրական»
2026/02/23/ 11:34 -
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը «մեծ իրադարձություն» է անվանել Էլ Մենչոյի վերացումը
2026/02/23/ 11:26 -
Երևանում իրականացվել է մոտ 13 հազար քմ փոսալցում
2026/02/23/ 11:20 -
Օմանը հաստատել է Իրան–ԱՄՆ բանակցությունների նոր փուլը Ժնևում
2026/02/23/ 11:16 -
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին վերացնել միակողմանի մաքսատուրքերը
2026/02/23/ 11:14 -
ԵՄ-ն Վաշինգտոնից պահանջել է հստակություն մաքսատուրքերի հարցում
2026/02/23/ 11:09 -
Փետրվարի 22-ի կարևոր լուրերը
2026/02/22/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2026 Թ.
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ