S&P Global-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը դարձրել է «դրական»
Լուրեր |
«Դրական» հեռանկարը նշանակում է, որ հաջորդ վերանայումների ընթացքում առկա է վարկանիշի բարձրացման հավանականություն։
Միջազգային հեղինակավոր S&P Global վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «դրական», և հաստատել է երկրի վարկանիշը «BB-» մակարդակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Այս որոշումը հաջորդում է Fitch Ratings-ի կողմից Հայաստանի վարկանիշի նմանատիպ բարելավմանը՝ արձանագրելով երկրի նկատմամբ միջազգային տնտեսական վստահության շարունակական դրական միտումը։
Հեռանկարի վերանայումը, ըստ հաղորդագրության, արտացոլում է տարածաշրջանային իրավիճակի բարելավման ներուժը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը։
Գործակալությունը նաև նշել է Հայաստանի տնտեսական աճի դրական հեռանկարը, ինչպես նաև արտաքին ցնցումները կլանելու կարողությունը՝ պայմանավորված միջազգային պահուստների բարձր մակարդակով և ճկուն փոխարժեքային քաղաքականությամբ։
S&P Global-ի գնահատմամբ՝ վարկանիշը հիմնված է Կառավարության հետևողական հարկաբյուջետային քաղաքականության, մեղմացող ռիսկերի և ամուր արտարժութային դիրքերի վրա։
«Դրական» հեռանկարը նշանակում է, որ հաջորդ վերանայումների ընթացքում առկա է վարկանիշի բարձրացման հավանականություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով (տեսանյութ)
2026/02/23/ 12:33 -
Եգիպտոսը մարտի 1-ից բարձրացնում է մուտքի վիզայի վճարը
2026/02/23/ 12:32 -
Ինչպես է եղանակի կանխատեսումը հասնում հեռախոսին
2026/02/23/ 12:24 -
S&P Global-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը դարձրել է «դրական»
2026/02/23/ 11:34 -
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը «մեծ իրադարձություն» է անվանել Էլ Մենչոյի վերացումը
2026/02/23/ 11:26 -
Երևանում իրականացվել է մոտ 13 հազար քմ փոսալցում
2026/02/23/ 11:20 -
Օմանը հաստատել է Իրան–ԱՄՆ բանակցությունների նոր փուլը Ժնևում
2026/02/23/ 11:16 -
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին վերացնել միակողմանի մաքսատուրքերը
2026/02/23/ 11:14 -
ԵՄ-ն Վաշինգտոնից պահանջել է հստակություն մաքսատուրքերի հարցում
2026/02/23/ 11:09 -
Փետրվարի 22-ի կարևոր լուրերը
2026/02/22/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2026 Թ.
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ