Օմանը հաստատել է Իրան–ԱՄՆ բանակցությունների նոր փուլը Ժնևում

Այս տարի ԱՄՆ-ն և Իրանը արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլ։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան–ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։

Նա այդ մասին գրել է X միկրոբլոգի իր էջում։

«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ–Իրան բանակցությունները նախատեսված են Ժնևում այս հինգշաբթի՝ դրական ազդակով գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար», — նշել է ալ-Բուսայիդին։

Փետրվարի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է փետրվարի 26-ին Ժնևում բանակցություններ անցկացվեն ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ։

Այս տարի ԱՄՆ-ն և Իրանը արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլ։

Օմանի միջնորդությամբ անցկացված անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-ին։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու մասին, որոնք կարող են ներառվել ապագա միջուկային համաձայնագրի նախագծում։

Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից առաջարկված մի շարք դիրքորոշումներ։