Հայաստանի հյուրըկալության սառչում․ ծառայությունների արտահանման ուսումնասիրություն
Լուրեր |
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման ուսումնասիրության համար օգտագործվել է ՀՀ վճարային հաշվեկշռի եռամսյակային տվյալները: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառությունը զգալի անկում է ունեցել՝ հիմնականում պայմանավորված զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման նվազմամբ։ 2021 և հատկապես 2022 թվականին առկա են ծառայությունների առևտրաշրջանառության վերականգնողական աճ, որը շարունակվել է մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը։ 2023 թվականի չորրորդ եռամսյակում արդեն գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը կրճատվել է։
Գծապատկեր 1.
| Հայաստանի ծառայությունների արտահանման միտումը 2018-2023 | ||||||||
| միլիոն ԱՄՆ դոլար | ||||||||
| Ծառայության անվանումը | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | 2023 Q4* | |
|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ճանապարհորդություն
|
մլն $
աճ
|
1 329.0
10.4%
|
1 528.0
15.0%
|
287.3
-81.2%
|
784.2
172.9%
|
2 439.1
211.0%
|
3 009.3
23.4%
|
-42.6%
|
|
ՏՏ, հեռահաղորդակցություն
|
մլն $
աճ
|
235.8
11.4%
|
261.7
11.0%
|
328.5
25.5%
|
382.4
16.4%
|
711.4
86.0%
|
1 074.0
51.0%
|
-8.7%
|
|
Տրանսպորտ
|
մլն $
աճ
|
256.3
10.7%
|
275.4
7.4%
|
232.4
-15.6%
|
304.4
31.0%
|
585.2
92.2%
|
895.8
53.1%
|
70.4%
|
|
Շինարարություն
|
մլն $
աճ
|
191.1
-7.7%
|
178.1
-6.8%
|
77.7
-56.4%
|
86.1
10.9%
|
104.2
21.0%
|
87.5
-16.1%
|
-19.2%
|
|
Այլ գործնական ծառայություններ
|
մլն $
աճ
|
45.9
-6.1%
|
43.2
-5.7%
|
42.4
-2.0%
|
36.2
-14.6%
|
56.0
54.7%
|
65.6
17.2%
|
-7.5%
|
|
Այլ կողմերին պատկանող նյութական ռեսու…
|
մլն $
աճ
|
35.5
67.1%
|
27.2
-23.3%
|
36.8
35.0%
|
41.0
11.6%
|
111.0
170.3%
|
200.2
80.5%
|
-38.1%
|
|
Պետական ապրանքներ և ծառայություններ
|
մլն $
աճ
|
44.5
7.9%
|
45.5
2.2%
|
33.2
-27.0%
|
37.3
12.4%
|
38.2
2.3%
|
34.2
-10.5%
|
-7.5%
|
|
Ապահովագրություն և կենսաթոշակային ծառ…
|
մլն $
աճ
|
28.0
8.3%
|
31.5
12.2%
|
28.7
-8.8%
|
34.7
21.0%
|
61.1
76.1%
|
77.0
26.0%
|
18.8%
|
|
Ֆինանսական ծառայություններ
|
մլն $
աճ
|
14.4
45.9%
|
19.0
32.2%
|
19.1
0.5%
|
14.2
-26.0%
|
198.3
1 301.1%
|
158.9
-19.8%
|
0.3%
|
|
Անձնական, մշակութային և զվարճանքի ծառ…
|
մլն $
աճ
|
19.0
0.6%
|
19.3
1.8%
|
10.3
-46.5%
|
11.1
7.7%
|
11.4
2.5%
|
11.7
2.1%
|
-6.5%
|
|
Տեխնիկական սպասարկման և վերանորոգման …
|
մլն $
աճ
|
2.8
-0.1%
|
4.7
72.5%
|
3.0
-37.6%
|
3.5
19.1%
|
4.5
26.9%
|
5.2
15.8%
|
-2.5%
|
| * 2023 Q4 - 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին | ||||||||
| Author: Aghasi Tavadyan | tvyal.com | tavadyan.com | Data Source: armstat.am | ||||||||
Դիտարկենք նաև 2020 թվականի ծառայությունների արտահանման և ներմուծամն անկումը։
Կորոնավիրուսի համաճարակի բռնկումը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանում ծառայությունների արտահանման և ներմուծման ցուցանիշների վրա։ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառության զգալի անկում է գրանցվել, ընդ որում՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ցուցանիշների։ 2020թ. ծառայությունների ներմուծումը նվազել էր 61,3%-ով՝ 2485 մլն ԱՄՆ դոլարից իջնելով 961 մլն ԱՄՆ դոլարի։ Ծառայությունների արտահանումը նվազել էր 55,9%-ով՝ 2402 մլն ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 1060 մլն ԱՄՆ դոլար։ Առևտրաշրջանառության էական նվազումը առաջին հերթին պայմանավորված է եղել զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման կտրուկ կրճատմամբ։ Զբոսաշրջության ոլորտը, որը զգալիորեն նպաստում է ծառայությունների առևտրին, 2020 թվականին համավարակի պատճառով լուրջ հետընթաց ապրեց։ Գրանցվել է զբոսաշրջային ծառայությունների և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալների զգալի անկում՝ արտահանումը 2020 թվականին նվազել է 82,0%-ով, իսկ ներմուծումը 84,5%-ով: Այս թվերը ընդգծում են ծառայությունների առևտրի ոլորտի մեծ կախվածությունը զբոսաշրջությունից: Ծառայությունների առևտրաշրջանառության անկման մեկ այլ ուշագրավ կողմը տրանսպորտային ծառայությունների ներմուծման կրճատումն էր: 2020 թվականին գրանցվեց 36.3% անկում: Գծապատկեր 3.Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/25 22:00
Մարտի 25-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/25 19:19
Մարտի 25-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 25-ի կարևոր լուրերը
2026/03/25/ 22:00 -
Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
2026/03/25/ 19:42 -
Մարտի 25-ի բիզնես լուրերը
2026/03/25/ 19:19 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBank
2026/03/25/ 19:05 -
Ինչ կարող է բիզնեսը սովորել արվեստից
2026/03/25/ 18:54 -
Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ․ ՀՀ վարչապետ
2026/03/25/ 18:14 -
Հայաստա՛ն, ես քեզ չեմ մոռացել․ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի գրառումը
2026/03/25/ 17:22 -
Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները
2026/03/25/ 17:20 -
Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ կինը մահացել է
2026/03/25/ 17:18 -
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
2026/03/25/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով