ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2024թ. հունվար-մայիսին Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024թ.-ի հունվար-մայիս ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 11.2%-ով, Շինարարության ոլորտն աճել է 14.9%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 24.6%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3.7%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 22%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 1.5%-ով, Արտահանումն ավելացել է 2.5 անգամ, Ներմուծումն աճել է 99.6%-ով, Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.8%-ով։ 2024թ.-ի մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա մայիսի նկատմամբ հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 5.2%-ով, Շինարարության ոլորտն աճել է 18.1%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 17.6%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2.8%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 7.3%-ով, Արտահանումն ավելացել է 57.4%-ով, Ներմուծումն ավելացել է 17.2%-ով, Սպառողական գների ինդեքսն աճել է 0.3%-ով։ 2024թ.-ի մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները 2024թ.-ի ապրիլի նկատմամբ հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 0.1%-ով, Շինարարության ոլորտն աճել է 2%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 1.4%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 0.4%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.2%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 5%-ով, Արտահանումը նվազել է 42.6%-ով, Ներմուծումն աճել է 56.9%-ով, Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.8%-ով։