Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 23-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները ուրբաթ օրը փակվել են տարբեր ուղղություններով. Dow Jones Industrial Average-ը աճել է 0.09%-ով՝ հասնելով 42,063.36 կետի: S&P 500-ը նվազել է 0.20%-ով՝ հասնելով 5,701.99 կետի: S&P 500-ի ֆյուչերսը երկուշաբթի օրը աճել է 0.19%-ով: Ճապոնական Nikkei 225-ը բարձրացել է 0.57%-ով՝ հասնելով 38,430 կետի, կորեական KOSPI-ն ավելացել է 0.22%-ով՝ հասնելով 2,599.05 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը աճել է 0.45%-ով՝ հասնելով 2,749.49 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Չինաստանի ազգային բանկը (ՆԲԿ) ուրբաթ օրը թողել է մեկ տարվա վարկերի բազային տոկոսադրույքը (LPR) 3.35% մակարդակում: Հինգ տարվա վարկերի տոկոսադրույքը մնում է 3.85%:
2. Ճապոնիայի բանկը պահել է տոկոսադրույքը 0.25% մակարդակում:
3. Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքները օգոստոսին աճել են 1%-ով ամսական հաշվարկով՝ գերազանցելով շուկայի կանխատեսումները՝ 0.3%: Տարեկան աճը կազմել է 2.5%:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը բարձրացել է՝ հասնելով $2,628.1 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները ուրբաթ օրը նվազել են։ Brent նավթի գինը կազմում է $74.9 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $71.5:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Ամերիկյան United States Steel Corp.-ը երրորդ եռամսյակի համար ներկայացրել է ուժեղ ֆինանսական կանխատեսում և հայտնել, որ վստահ է, որ կստանա անհրաժեշտ հաստատումները՝ իր վաճառքը ճապոնական Nippon Steel-ին ավարտելու համար: Գործարքը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջում: US Steel-ը երրորդ եռամսյակում ակնկալում է ստանալ շտկված շահույթ՝ 44-48 ցենտ մեկ բաժնետոմսի համար:
2. Mercedes-Benz Group AG ավտոմոբիլային ընկերությունը նվազեցրել է այս տարվա կանխատեսումը՝ կապված Չինաստանում ցածր պահանջարկի հետ: Ընկերությունը այժմ ակնկալում է, որ 2024 թվականին ուղևորատար ավտոմեքենաների հատվածում շահութաբերությունը կկազմի 7.5-8.5% (նախկինում 10-11%):
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
2026/02/12/ 14:46 -
Ամերիկացիների բարդ հարաբերությունները նորությունների հետ
2026/02/12/ 12:28 -
Google-ը պատրաստվում է թողարկել Android 17 Beta 1-ը
2026/02/12/ 12:26 -
WhatsApp-ը անհասանելի է դարձել ՌԴ-ում․ Telegram-ի աշխատանքը նույնպես սահմանափակվել է
2026/02/12/ 11:50 -
Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է 171 հանցագործություն․ գրանցվել է 19 ՃՏՊ
2026/02/12/ 11:47 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը
2026/02/12/ 11:45 -
Կառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/02/12/ 11:10 -
Փետրվարի 11-ի բիզնես լուրերը
2026/02/11/ 22:00 -
Փետրվարի 11-ի կարևոր լուրերը
2026/02/11/ 19:19 -
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Տեառնընդառաջ» և «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» հուշադրամները
2026/02/11/ 17:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․