Ռուսաստանը կսկսի ստուգել ներմուծվող գինիների արտադրությունը
Լուրեր |
Ռուսաստանը մտադիր է փորձարկել և գնահատել արտերկրից մատակարարվող գինիների արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ է վարում այլ երկրների հետ, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գյուղատնտեսության նախարարությանը։«Այժմ այս որոշումը կյանքի կոչելու համար «Ռոսսելխոզնադզոր»-ն աշխատում է շահագրգիռ երկրների գինեգործության ոլորտը համակարգողների միջև փոխըմբռնման հուշագրեր կնքելու ուղղությամբ», – թերթին հայտնել են գերատեսչությունում: Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնությունում խաղողագործության և գինեգործության մասին» օրենքի համաձայն՝ Ռուսաստանի իշխանություններն իրավունք ունեն վերահսկել ներմուծվող ապրանքի արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները նախատեսում են աուդիտներ անցկացնել ըմպելիքների արտադրության տեխնոլոգիան գնահատելու համար: «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ արտադրության գնահատումն անհրաժեշտ է ներմուծվող գինու արտադրության տեխնոլոգիայի համապատասխանությունը վերահսկելու համար։ Նշվում է, որ ամենաակտիվ բանակցություններն ընթանում են Հայաստանի, Մոլդովայի և Սերբիայի հետ։ Ծառայությունը չի հստակեցրել, թե արտադրության որ փուլերն են գնահատվելու գործնականում։ Մինչ օրս Ռոսսելխոզնադզորը հուշագրի նախագիծ է ուղարկել 21 երկրի, որտեղ արտադրվում է Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող խմիչքի 90%-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/18 22:00
Փետրվարի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/18 19:19
Փետրվարի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 18-ի բիզնես լուրերը
2026/02/18/ 22:00 -
Փետրվարի 18-ի կարևոր լուրերը
2026/02/18/ 19:19 -
Թեյավճարի պահանջը փչացնում է հաճախորդի տպավորությունը ծառայությունից. ինչու է սա դառնում բիզնեսի համար ռիսկ
2026/02/18/ 18:16 -
Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ
2026/02/18/ 18:08 -
ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է | «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/02/18/ 17:14 -
Աջափնյակում կրակոցներ են հնչել. Կան վիրավորներ
2026/02/18/ 17:08 -
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
2026/02/18/ 15:50 -
Nestlé-ի բաժնետոմսերը հասել են ութ տարվա նվազագույնի՝ մանկական կաթնախառնուրդների սկանդալի ֆոնին
2026/02/18/ 15:33 -
Apple-ը վերջնականապես հրաժարվում է SIM քարտից․ iPhone 18 Pro-ն կլինի միայն eSIM-ով
2026/02/18/ 15:27 -
Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին․ Զախարովա
2026/02/18/ 15:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․