Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է
Լուրեր |
9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով սկսվեց «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը։ Շուկայում սկզբում ներկայացվեց բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ։
Արտադրության բոլոր բաղադրիչներն արտադրվում են տեղում, որն էլ ապահովում է արտադրանքի բարձր որակն ու մրցակցային առավելությունը։ «Բիոքոթոնը» տարիների ընթացքում ընդլայնվել է, ընկերության արտադրանքն այժմ հասանելի է նաև արտասահմանյան շուկաներում։ 2022թ.-ին ընկերությունը հիմնադրեց երկրորդ՝ խոնավ անձեռոցիկների արտադրամասը։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Բիոքոթոն» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը համալրվել է ժամանակակից հոսքագծերով ու սարքավորումներով:
«Մեր ընկերությունը հիմնվել է 2015թ.-ին։ Հիմնադրման սկզբում այս ոլորտի արտադրողները շատ քիչ էին։ Արտադրության սկզբում դժվարությունները շատ էին, աշխատում էինք երկու հերթափոխով՝ շուկայի պահանջմունքները լրացնելու նպատակով: Այժմ ամսական միայն մեկ միլիոն հատից ավելի բամբակյա ձողիկներ ենք արտադրում։ Հաշվի առնելով ընկերության արտադրանքի մեծ պահանջարկը, մեր լավագույն գործընկեր Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք արտադրական նոր հոսքագիծ և հիմնեցինք խոնավ անձեռոցիկների արտադրությունը։
Այս հոսքագծի շնորհիվ կարողանում ենք օրական տասը հազարից ավելի տուփ ապրանք արտադրել: Արտադրության հիմնադրման սկզբից Ակբա Լիզինգը թե՛ խորհրդատվական, թե՛ ֆինանսական առումով մեր կողքին է եղել»,- նշել է «Բիոքոթոն» ընկերության տնօրեն Արթուր Բալյանը։ Այժմ ընկերության արտադրանքի շուրջ 60%-ն արտահանվում է Ռուսաստան և Վրաստան։ Առաջիկայում նախատեսվում է ավելի ընդլայնել արտադրությունը՝ մուտք գործելով նաև եվրոպական շուկա:
https://youtu.be/gQXBDI10kBo
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․