Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՏՏ ընկերությունների թիվը Հայաստանում 2017-ի համեմատ աճել է 18,5 անգամ
Հայաստանում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվը 2017 թվականի համեմատ աճել է 18,5 անգամ։ 2017 թվականին գործել է 650 ընկերություն, 2024 թվականին դրանց թիվը հասել է 8396-ի, իսկ 2025 թվականին՝ 12,026-ի։ Ոլորտի շրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 1 տրիլիոն դրամը։
2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ
Հայաստանը 2025 թվականին 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Միաժամանակ թարմ սառեցված ձկան արտահանումն աճել է 21%-ով։ Աճը պայմանավորված է արտադրանքի որակի բարձր գնահատմամբ, լոգիստիկայի բարելավմամբ և ԵԱՏՄ շրջանակում ընթացակարգերի պարզեցմամբ։
Ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումն աճել է 50%-ով
ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների ֆինանսավորումն աճել է 50%-ով՝ կազմելով ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամ։
2025 թվականին էներգետիկ և ջրամատակարարման համակարգերում իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամ ներդրում
Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում իրականացվել է շուրջ 52 մլրդ դրամ ներդրում, իսկ ջրամատակարարման համակարգում՝ առաջին անգամ 17 մլրդ դրամ ներդրում։
Արցախի անունով բանկային հաշիվները սառեցվել են
Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությամբ՝ Արցախի հայաթափման ժամանակ սառեցվել են Արցախի անունով բանկային հաշիվները, ինչի հետևանքով ավելի քան 22 հազար աշխատողի չեն վճարվել աշխատավարձերն ու նպաստները։ Չվճարված գումարները գերազանցում են 5 մլրդ դրամը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ՌԴ-ն պատրաստ է ազատ առևտրի բանակցություններ վարել Լատինական Ամերիկայի հետ
Ռուսաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, պատրաստ է քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը Mercosur-ի հետ։ Նման համաձայնագիրը կարող է ընդլայնել շուկաների հասանելիությունը և խթանել առևտրատնտեսական կապերը։
Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնով
Ռուսաստանը նախատեսում է ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրման համար կիրառել միասնական սակագին՝ այն տարածելով նաև ֆիզիկական անձանց վրա։
Գերմանիան կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը
Գերմանիան մտադիր է սահմանային վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը՝ միգրացիոն քաղաքականության խստացման շրջանակում։
Դուբայը 2025-ին ընդունել է ռեկորդային 19.59 մլն զբոսաշրջիկ
2025 թվականին Դուբայ է այցելել 19.59 մլն զբոսաշրջիկ, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հյուրանոցների միջին զբաղվածությունը հասել է 80.7%-ի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․