Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 19-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները չորեքշաբթի օրը փակվել են կարմիր գոտում. Dow Jones Industrial Average-ը նվազել է 0.25%-ով՝ հասնելով 41,503.10 կետի: S&P 500-ի արժեքը կրճատվել է 0.23%-ով՝ հասնելով 5,621.86 կետի: S&P 500-ի ֆյուչերսը հինգշաբթի օրը աճել է 0.98%-ով: Ճապոնական Nikkei 225-ը բարձրացել է 1.22%-ով՝ հասնելով 37,124 կետի: Կորեական KOSPI-ն աճել է 0.10%-ով՝ հասնելով 2,577.88 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը ավելացել է 0.67%-ով՝ հասնելով 2,735.36 կետի:
Մակրոէկոնոմիկա
1․ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ՖՌՍ) իջեցրել է տոկոսադրույքը 50 բազիսային կետով՝ հասցնելով 4.75-5.0% տարեկան։ ՖՌՍ-ը կանխատեսում է, որ մինչև 2024 թվականի վերջ տոկոսադրույքը կնվազի ևս 50 բազիսային կետով:
2․ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսին երկիրը ներմուծել է $10.1 միլիարդի ոսկի, ինչը երկու անգամ ավելի է, քան 2023 թվականի օգոստոսին։ Ընդհանուր առմամբ, 2024-ի առաջին 8 ամիսների ընթացքում Հնդկաստանը ներմուծել է $32.3 միլիարդի ոսկի (+30% տարեկան):
3․ Եվրագոտու ինֆլյացիան, վերջնական գնահատականներով, կազմել է 2.2% տարեկան հաշվարկով:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը շարունակում է բարձրանալ և ներկայումս կազմում է $2,577.7 մեկ ունցիայի համար։ Նավթի գնանշումները չորեքշաբթի օրը բարձրացել են. Brent նավթը գտնվում է $74.0 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ $71.1:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Աշխարհի խոշորագույն ոսկու հանքարդյունաբերող ընկերությունը՝ Newmont Corp.-ը, հայտնել է, որ մտադիր է ստանալ մոտ $2 միլիարդ փոքր հանքերի և նախագծերի վաճառքից։ Newmont-ը համաձայնել է այս ամսվա սկզբին վաճառել երկու ավստրալիական ակտիվ Greatland Gold Plc-ին $475 միլիոնով: Այժմ ընկերությունը նպատակ ունի ավարտել Գանայի, ԱՄՆ-ի և Կանադայի հանքերի և նախագծերի վաճառքը մինչև 2025 թվականի առաջին եռամսյակի վերջ:
2․ Լրատվամիջոցների համաձայն՝ ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումների կոմիտեն 90 օրով երկարացրել է US Steel-ի գնման գործարքի ստուգումը ազգային անվտանգության սպառնալիքների առնչությամբ: Գնորդը՝ ճապոնական Nippon Steel-ը, սպասում է որոշման, որը կընդունվի 2024 թվականի նոյեմբերյան նախագահական ընտրություններից հետո։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/03 22:00
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և
Լուրեր | 2026/02/03 19:19
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
2026/02/03/ 22:00 -
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
2026/02/03/ 19:19 -
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
2026/02/03/ 18:46 -
Կատարիր գնումներ Evoca Mastercard-ով և շահիր MyLer նվեր քարտ
2026/02/03/ 18:18 -
Աշխատանքի էվոլյուցիան․ սարքեր, որոնք փոխեցին խաղի կանոնները
2026/02/03/ 18:12 -
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
2026/02/03/ 17:40 -
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
2026/02/03/ 17:17 -
ԿԲ նախագահի գնահատականները՝ գնաճի, վարկային բեռի և տարածաշրջանային անորոշությունների մասին
2026/02/03/ 16:51 -
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնությունից օգտվելու նոր ցանկը
2026/02/03/ 16:46 -
Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվում X սոցիալական ցանցի գրասենյակներում
2026/02/03/ 15:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․