Տեղաբաշխման
ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝
12%, մարման ժամկետը՝ 36 ամիս։
Հիշեցնենք, որ ընկերության՝
2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էր
ավելի վաղ՝ հունվարի 5-ին։
Գլոբբինգի թե դրամային,
թե ԱՄՆ դոլարով պարտատոմսերը մեծ պահանջարկ են ունեցել գերազանցապես ֆիզիկական անձանց
շրջանում: Արձանագրվել են ֆիզիկական անձ ներդրողներից աննախադեպ քանակի հայտեր: Ավելի քան 400 հայտ ներկայացվել է ֆիզիկական անձ
ներդրողներից, ինչը խոսում է Բանկի ներկայացված ֆինանսական գործիքների հանդեպ բարձր
պահանջարկի, ինչպես նաև Գլոբբինգի նկատմամբ վստահության մասին:
Տեղաբաշխման ավարտից
հետո պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա։
Բանկը նպատակ ունի
շարունակել իրականացնել կորպորատիվ արժեթղթերի թողարկումներ և տեղաբաշխումներ՝ նպաստելով
ֆինանսական շուկայի գործիքների զարգացմանը, ինչպես նաև հաճախորդների համար տարբեր ընկերությունների
պարտատոմսերում ներդրումներ, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսավորման ներգրավման
նոր հնարավորություններ ստեղծելով։
Կոնվերս Բանկը վերահսկվում
է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
*գովազդ

