Կենսաթոշակային ֆոնդերից ներդրում՝ տնտեսության իրական հատվածում
Լուրեր |
Հայաստանի Կենտրոնական բանկն առաջարկում է կատարել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխություն՝ ֆոնդերի կառավարիչներին տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելու հնարավորություն տալով: Ֆոնդերի ավելի քան 60 տոկոսը ներդրված է հայաստանյան պետական պարտատոմսերում և ավանդներում, մնացածը` արտասահմանյան ընկերություններում: Քննարկման դրված նախագծի ընդունման դեպքում ֆոնդերի կառավարիչները բաժնային արժեթղթերում 25-ի փոխարեն կարող են կատարել 35 տոկոս ներդրում: Ընդհանուր ֆոնդից, որն այս պահին գերազանցում է 500 մլրդ դրամը, մինչև 10 տոկոսը կարող է ուղիղ ներդրում կատարվել մեր երկրի տնտեսության մեջ`տարբեր նախագծերում կամ ենթակառուցվածքներում: Կենտրոնական բանկը նաև առաջարկում է դադարեցնել կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին` իրենց հաշիվների մասին հաշվետվությունների տրամադրումը թղթային տարբերակով և դրանք ամբողջությամբ տրամադրել էլեկտրոնային: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Բարոյականությունը չի չափվում ձեր բանկային հաշվի գումարով»․Ջեյ-Զին պատասխանել է միլիարդատերերի քննադատներին
2026/03/25/ 12:27 -
Ռուսական ցորենը կրկին կտեղափոխվի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
2026/03/25/ 12:24 -
ԱՄՆ-ը կարող է հազարավոր դեսանտայիններ ուղարկել Մերձավոր Արևելք. Reuters
2026/03/25/ 12:22 -
ԵՄ-ն հետաձգել է ռուսական նավթի մշտական արգելքի առաջարկը
2026/03/25/ 12:13 -
Ռուսաստանը կխստացնի ԵԱՏՄ ներմուծումների արժեքի վերահսկողությունը
2026/03/25/ 12:10 -
Գերմանիայում վառելիքի գները շարունակում են արագ աճել
2026/03/25/ 12:07 -
Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ
2026/03/25/ 12:03 -
Սթիվ Ջոբսի մի մասը՝ iPhone-ում. տարվա ամենաանսպասելի գաջեթը
2026/03/25/ 11:29 -
Իրանի մերձակայքում նավերի վրա հարձակումները աճում են
2026/03/25/ 11:25 -
Նավթի գները նվազել են՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության ֆոնին
2026/03/25/ 11:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․