Նավթի համաշխարհային գները նվազել են մոտ 4%-ով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Իրանին փոխանցված 15 կետից բաղկացած ծրագրի մասին, որը նպատակ ունի դադարեցնել հակամարտությունը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 4,89 դոլարով կամ 4,7%-ով՝ հասնելով 99,60 դոլարի մեկ բարելի դիմաց։ Ավելի վաղ գինը իջել էր մինչև 97,57 դոլար։
Միաժամանակ, ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսները նվազել են 3,54 դոլարով կամ 3,8%-ով՝ հասնելով 88,81 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նշվում է, որ շուկան արձագանքել է հնարավոր հրադադարի սպասումներին։
«Հրադադարի ակնկալիքներն աճել են, և շուկայում գերակշռում է շահույթի ֆիքսացիան»,- նշել է Nissan Securities Investment-ի գլխավոր ռազմավար Հիրոյուկի Կիկուկավան։
Սակայն փորձագետները նշում են, որ բանակցությունների արդյունքը դեռևս անորոշ է, ինչն էլ սահմանափակում է գների կտրուկ անկումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նավթի գները աճել էին գրեթե 5%-ով՝ տարածաշրջանում լարվածության սրման պատճառով։

