Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի նոր տվյալները
Լուրեր |
2024 թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ։
Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում, ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց են թողնվել 512 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ:
Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի համար ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները
2026/02/19/ 16:41 -
Սանկտ Պետերբուրգում առաջարկում են արգելել միգրանտների աշխատանքը առևտրի ոլորտում
2026/02/19/ 16:34 -
Հայաստանում արձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպք․ախտանշաններ, ռիսկեր և կանխարգելում
2026/02/19/ 16:31 -
Ավելի բարձր հետվճարներ և նոր ֆինանսավորում․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/02/19/ 15:52 -
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
2026/02/19/ 15:21 -
Չորս տարվա ընթացքում Հայաստանը 74 հազար մեքենա է արտահանել Ռուսաստան
2026/02/19/ 14:13 -
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
2026/02/19/ 12:32 -
Նոր ներդրումային կանոններ Հայաստանում․ ինչ պետք է իմանան ներդրողները
2026/02/19/ 12:17 -
Երևան-Ռիգա ուղիղ չվերթները կմեկնարկեն մայիսի 2-ից
2026/02/19/ 12:09 -
Քննարկվում է հարկեր վճարող և թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման հնարավորությունը
2026/02/19/ 11:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․