Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Լուրեր |
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:
- Պարոն Զաքարյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը:
- Կապիտալի շուկաները, նրանցում կատարվող շարժերը, դրանց միտումներն էակալն փոխադարձ ազդեցություն ունեն առանձին երկրների տնտեսությունների և համաշխարհային տնտեսության վրա: Ընդհանրապես տնտեսության զարգացմանը համընթաց ձևավորվող կամ եթե կուզեք ՛՛արտադրվող՛՛ հարստությունը տնօրինման և կառավարման կարիք ունի, ինչը լայն իմաստով ֆինանսական ինդուստրիայի մկառավարման օբյեկնտ է: Այդ հարստությունը հոսում է կապիտալի շուկաներ, ձևավորում դրանց հիմնաքարերը, թելադրում առաջընթացի իր կանոնները:
Ընդ որում, ավելի լայն համատեքստում կապիտալի շուկաների վրա են ազդում ոչ միայն մեծ տնտեսությունների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունների կուրսը, այլև աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունները: Նման իրադարձությունների պակաս չունենք, ուստի շատ ենք կարևորում կապիտալի շուկաների վերլուծումը դրանցում տեղի ունեցող շարժերը հասկանալու և որոշակի կանխատեսումներ անելու նպատակով:
- Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի կապիտալի շուկան: Որո՞նք են հիմնական մարտահրավերներն և ինչպիսի՞ զարգացման հեռանկար եք տեսնում:
- Հայաստանում կապիտալի շուկան նոր ձևավորվող ու զարգացող ինստիտուտ է՝ զարգացման ուրույն հնարավորություններով և մարտահրավերներով, ինչպիսիք են՝ ֆինանսական շուկայում գործիքների, ինչպես նաև արժեթուղթ թողարկողների սակավություն, կապիտալի շուկաներ մուտք գործելու թույլ արտահայտված ցանկություն, ներդրումային սահմանափակ հնարավորություններ և այլն:
Ներկայում ավելի արագ զարգանում է դրամական և պարտքային արժեթղթերի շուկան, որի հիմնական մասնակիցները ֆինանսական հաստատություններն են՝ բանկերը: Կան նաև սակավաթիվ բաժնային արժեթղթերի թողարկողներ, որոնց մասնակցությունը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ անկյունաքարային ազդեցություն են ունենալու հետագա զարգացման ընթացքի վրա:
Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա, կարծում եմ, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը կախված է լինելու նոր թողարկողների և թողարկումների քանակային շեշտակի ավելացումից, և, թե ինչպես կստացվի այդ ընկերություններին կապիտալի շուկաներ բերելու գործընթացը:
Նախադրյալներն արդեն ստեղծվում են. հայտնվել են նոր մասնակիցներ, կա կապիտալի շուկայի պրոդուկտների ստեղծման, գործարկման որոշակի պահանջարկ, ներդրումային բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատություններ և այդ ուղղություններով ձեռնարկված ակտիվ քայլեր:
-Ինչպե՞ս կազդի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ տնտեսության վրա:
- Եթե շատ կարճ ձևակերպենք, ապա պետք է նկատի ունենալ, որ առանց տվյալ ինիստիտուտի կայացման տնտեսության համակողմանի կայուն զարգացումը դժվար պատկերացնելի է: Այն իրացվելիության, երկար փողերի, տնտեսության տարբեր ռիսկային պրոֆիլներ ունեցող ոլորտներում ռեսուրսների ներգրավման անփոխարինելի աղբյուր է, հատկապես կապիտալատար ձեռնարկությունների համար: Կապիտալի շուկան պետության տնտեսական հիմնասյուներից մեկն է, ուստի դրա կայացումը և ինտեգրումը գլոբալ շուկաներին Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար բիզնեսի զարգացման լայն հնարավորությունների հարթակ է:
- Ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի քաղաքականությունը այս հարցում:
- Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը, մենք նույնպես կիսում ենք կապիտալի շուկան կայացնելու և զարգացնելու պատասխանատվությունը: Ներկա փուլում տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում ենք արժեթղթերի թողարկման և տեղաբաշխումների իրականացման գործընթացում, հանդես ենք գալիս որպես տարբեր արժեթղթերի շուկա ստեղծող, ձևավորում արժեթղթերում ներդրումներ կատարելու թվային ենթակառուցվածքներ և այլն:
- Ի՞նչ ակնկալիք ունեք պանելային քննարկումից:
- Հաշվի առնելով ընդգրկված փորձագետների շրջանակը մեզ սպասվում է հետաքրքիր և արդյունավետ աշխատանք, որի ընթացքում քննարկվելու ոչ միայն Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող հարցեր, այլև կապիտալի շուկայի զարգացման, մարտահրավերների հաղթահարման միջազգային փորձը:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպես գումար խնայել՝ երազանքները իրականացնելու համար․ խորհուրդ ԿԲ-ից
2026/03/16/ 15:36 -
Հայաստանի տնտեսությունը 2026-ի սկզբին․ ակտիվություն, գնաճ և առևտրի անկում
2026/03/16/ 15:24 -
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
2026/03/16/ 14:40 -
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11 -
Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա
2026/03/16/ 14:09 -
2025-ին Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն
2026/03/16/ 14:03 -
Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին․ Չինաստանի ԱԳՆ
2026/03/16/ 14:01 -
Երևանը 2026-ին կգնի 69 միավոր հատուկ տեխնիկա
2026/03/16/ 13:57 -
Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը
2026/03/16/ 13:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին