Հոկտեմբերի 16-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգվել է մինչև 2026թ.
Արտոնությունը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը և կվերաբերի 2024-ից հետո արտադրված էլեկտրաշարժիչով մեքենաներին, ավտոբուսներին, մոտոցիկլետներին և մոպեդներին։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում ներմուծվել է մոտ 15,000 էլեկտրամեքենա՝ 3,000-ով ավելի, քան նախորդ տարի։
Հայաստանում մամոգրաֆիկ հետազոտությունները կիրականացվեն պետպատվերով
Նոր սքրինինգային ծրագրի շրջանակում պետությունը կվճարի մամոգրաֆիկ հետազոտությունները սոցիալական փաթեթ ունեցող, հաշմանդամություն ունեցող և մի շարք սոցիալական խմբերի կանանց համար։ Ուսուցիչներն ու պետական ծառայողները ևս ներառված են անվճար հետազոտվողների խմբում։
Հայտարարագիրը չներկայացնելու համար նախատեսված տուգանքը կհանվի
ՊԵԿ-ը կանցնի հայտարարագրերի նախալրման մեխանիզմի՝ քաղաքացիներին տրամադրելով լրացուցիչ ժամանակ համակարգ մուտք գործելու համար։ Եթե լրացումներ չլինեն, հայտարարագիրը կհամարվի ներկայացված ավտոմատ կերպով։
Պետական և տեղական մարմինների ծանուցումները կդառնան էլեկտրոնային
Նոր կարգավորումները նախատեսում են ծանուցումների ամբողջական թվայնացում՝ նվազեցնելով փոստային ծախսերն ու արագացնելով հաղորդակցությունը։ Էլեկտրոնային ծանուցումները կդառնան պարտադիր։
Հանցավոր ծագում ունեցող 425 մլն դրամ վերադարձվել է պետական բյուջե
Քննչական կոմիտեն հայտնում է, որ համակարգչային հափշտակության և փողերի լվացման գործով բացահայտվել է 205 մլն դրամ հանցավոր գումար։ Գործի շրջանակում հարուցվել է քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ։
Հայաստանը զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը սննդամթերքի գների ցուցանիշով
139 երկրների թվում Հայաստանը երկրորդ տեղում է տարածաշրջանում՝ Թուրքիայից հետո։ Ըստ տվյալների՝ մեկ անձի ամսական սննդային բյուջեն կազմում է 66–85 հազար դրամ։
Միջազգային
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է դադարեցնել ռուսական նավթի գնումը
Նրա խոսքով՝ Հնդկաստանը կվերադառնա այդ գնումներին միայն պատերազմի ավարտից հետո։ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նույնպես կհետևի այդ օրինակին։
Գերմանիան 10 միլիարդ եվրո կներդնի ռազմական անօդաչուների արտադրության մեջ
Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով նախատեսված դրոններ՝ տարբեր բարձրության թռիչքային ունակություններով։
Apple-ը շարունակում է ընդլայնել ներդրումները Չինաստանում
Ընկերությունը կխթանի խելացի տեխնոլոգիաների կիրառումը արտադրական ոլորտում՝ համագործակցելով չինական կառավարության հետ՝ բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու նպատակով։
Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ մեկ ունցիայի դիմաց 4250 դոլար
Արծաթի գինը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 52.4 դոլարի մեկ ունցիայի դիմաց։ Փորձագետների կարծիքով՝ ոսկու պահանջարկի աճը պայմանավորված է շուկայի անորոշությամբ և դոլարի թուլացմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կանադայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
2026/04/24/ 13:13 -
«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա»․ Լիբանանի նախագահ
2026/04/24/ 12:51 -
ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
2026/04/24/ 12:48 -
«Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը»․ Պուտին
2026/04/24/ 12:40 -
Թրամփը չի բացառել բենզինի բարձր գների պահպանությունը Իրանի շուրջ իրավիճակի պատճառով
2026/04/24/ 12:04 -
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
2026/04/24/ 12:03 -
Հունաստանը կդադարի լինել եվրոգոտում ամենաբարձր պարտք ունեցող երկիրը
2026/04/24/ 11:59 -
Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներին
2026/04/24/ 11:40 -
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ