Օտարերկրացիների համար ՀՀ-ում կարճաժամկետ գործունեության համար աշխատանքային վիզան պարտադիր կդառնա
Լուրեր |
Օտարերկրացիների համար ՀՀ-ում կարճաժամկետ գործունեության համար աշխատանքային վիզան պարտադիր կդառնա
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել նախագծին, որով կարճաժամկետ աշխատանքի նպատակով Հայաստան ժամանող օտարերկրացիներն այլևս չեն կարող օգտագործել զբոսաշրջային կամ այցելության վիզան։
Ներքին գործերի նախարարության առաջարկած կարգավորմամբ աշխատանքային վիզան կդառնա պարտադիր իրավական հիմք՝ նման գործունեություն իրականացնելու և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար։
Նախագծով օտարերկրացիների կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը թվայնացվելու է։ Նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային միասնական հարթակ, որը հնարավորություն կտա օտարերկրացիներին առցանց ներկայացնել դիմումները և հետևել ընթացքին՝ առանց պետական մարմիններ այցելելու։
ՆԳՆ նախագծով աշխատանքի թույլտվության համակարգի փոխարեն ներդրվում է նաև քվոտավորման մեխանիզմ, որը թույլ կտա կառավարությանը սահմանել օտարերկրյա աշխատողների ընդունման տարեկան սահմանաչափեր՝ հաշվի առնելով շուկայի պահանջները։ Սա նշանակում է, որ կառավարությունը ամեն տարի կսահմանի, թե քանի օտարերկրացի աշխատող կարող է ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում՝ ըստ երկրի տնտեսական պահանջների։
Նախարարությունն այդպիսով նպատակ ունի հստակ տարանջատել զբոսաշրջային և աշխատանքային այցերը, կանխել չարաշահումները և ապահովել աշխատանքային միգրացիայի վերահսկելիությունը։
«Նախագծի իրականացմամբ Հայաստանը կստանա ամբողջովին թվայնացված և ավելի վերահսկելի միգրացիոն համակարգ՝ նվազեցնելով չարաշահումների և կրկնակի գրանցումների ռիսկը»,- ասված է նախագծում։
Փաթեթը ներառում է նաև փոփոխություններ «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում՝ պարզեցնելով վճարումների կարգը և վերանայելով արտոնությունները։ Սա, ըստ կառավարության, կբարձրացնի վարչարարության արդյունավետությունը և լրացուցիչ եկամուտներ կապահովի բյուջեում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կանադայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
2026/04/24/ 13:13 -
«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա»․ Լիբանանի նախագահ
2026/04/24/ 12:51 -
ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
2026/04/24/ 12:48 -
«Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը»․ Պուտին
2026/04/24/ 12:40 -
Թրամփը չի բացառել բենզինի բարձր գների պահպանությունը Իրանի շուրջ իրավիճակի պատճառով
2026/04/24/ 12:04 -
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
2026/04/24/ 12:03 -
Հունաստանը կդադարի լինել եվրոգոտում ամենաբարձր պարտք ունեցող երկիրը
2026/04/24/ 11:59 -
Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներին
2026/04/24/ 11:40 -
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ