Team Telecom Armenia-ն տեխնոլոգիական AI Conf 2024-ի գործընկերն է Հետաքրքիր հարցուպատասխաններ, թեմատիկ քննարկումներ ու ոգեշնչող միջավայր։ Կայացավ Krisp ընկերության կողմից կազմակերպված AI Conf 2024-ը՝ Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության համաժողովը: Team Telecom Armenia-ն, լինելով նորարարական գաղափարների կրողն ու առաջարկողը, միջոցառման տեխնոլոգիական գործընկերն է։ Կոնֆերանսի մասնակիցների թվում էին AI մասնագետներ, տվյալագետներ, մեքենայական ուսուցման ինժեներներ, հետազոտողներ, ուսանողներ, և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են AI-ի ապագայով: https://youtu.be/eezfnfg9QS8