EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ
Լուրեր |
Evocabank-ի հաճախորդներն արդեն կարող են սքանավորել Idram QR-ը և կատարել վճարումներ իրենց EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին:
Այսուհետ ավելի քան 22,500 վաճառակետերում տեղադրված Idram QR-ը կարող են սքանավորել և կատարել վճարումներ նաև Evocabank-ի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։
«Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին: Մեր թիմերը միասին կատարել են ծավալուն ծրագրային և տեխնիկական աշխատանքներ, և այսօր համակարգն արդեն պատրաստ է մեկնարկի։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Idram-ը՝ պարզապես սքանավորելով Idram-ի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունը փաստում է, որ Evoca-ն պատրաստ է ցանկացած գործընկերության, որի արդյունքում մեր հաճախորդները կստանան նոր հնարավորություններ, և նրանց կյանքը կդառնա ավելի հարմարավետ, ինչպես նշված է Բանկի առաքելության մեջ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։
Evoca-ի հետ ընդամենը սմարթֆոն ունենալն արդեն բավական է։ Մենք անում ենք ամեն բան, որ դու օգտվես մի շարք բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու, ցանկացած վայրից, ցանկացած ժամի։ Մոռացիր հերթերում երկար սպասելու և ժամանակ կորցնելու մասին։ Քո թվային աշխարհը Evoca-ն արդեն ստեղծել է։
Evoca-ն երբեք բաց չի թողնում այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, նորարարություններին, ինչպես նաև մեր հաճախորդների համար ստեղծում են բանկային ծառայություններից օգտվելու ավելի հարմար պայմաններ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/03 22:00
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և
Լուրեր | 2026/02/03 19:19
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
2026/02/03/ 22:00 -
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
2026/02/03/ 19:19 -
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
2026/02/03/ 18:46 -
Կատարիր գնումներ Evoca Mastercard-ով և շահիր MyLer նվեր քարտ
2026/02/03/ 18:18 -
Աշխատանքի էվոլյուցիան․ սարքեր, որոնք փոխեցին խաղի կանոնները
2026/02/03/ 18:12 -
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
2026/02/03/ 17:40 -
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
2026/02/03/ 17:17 -
ԿԲ նախագահի գնահատականները՝ գնաճի, վարկային բեռի և տարածաշրջանային անորոշությունների մասին
2026/02/03/ 16:51 -
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնությունից օգտվելու նոր ցանկը
2026/02/03/ 16:46 -
Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվում X սոցիալական ցանցի գրասենյակներում
2026/02/03/ 15:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․