Հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալը 2024թ.-ի հունվարին
Լուրեր |
ՀՀ ՊԵԿ կողմից հրապարակվել է վերահսկվող եկամուտների վերաբերյալ տեղեկանք՝ 2024թ.-ի հունվար ամսի համար։
Հրապարակված տվյալների համաձայն ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի1 ծավալը կազմել է 177,591.2 մլն դրամ։
Մասնավորապես, ԱԱՀ ծավալը կազմել է 59,443.8 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 8,983.0 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 15,694.0 մլն դրամ։
Շահութահարկի ծավալը կազմել է 10,414.5 մլն դրամ։ Եկամտային հարկի2 ծավալը կազմել է 47,023.8 մլն դրամ։
Ակցիզային հարկի ծավալը՝ 19,802.4 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 284.5 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 3,484.9 մլն դրամ։
Շրջանառության հարկի ծավալը կազմել է 12,920.8 մլն դրամ։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ծավալը կազմել է 2,309.5 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 126.7 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 328.1 մլն դրամ։
Մաքսատուրքի ծավալը կազմել է 5,737.7 մլն դրամ, որից ԵՏՄ բյուջեից՝ 5,625.5 մլն դրամ։ Այլ հարկային եկամուտների3 ծավալը կազմել է 5,879.9 մլն դրամ
Սոցիալական վճարների ծավալը կազմել է 9,783.8 մլն դրամ, իսկ պետական տուրքի ծավալը՝ 4,275.1 մլն։
—————-
1․ Մուտքերում ներառված չեն հավաքագրված և հարկ վճարողներին վերադարձված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարները։
2. Ներառված են նաև եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից եկամուտները։
3. Այլ հարկային եկամուտներում ներառված են ճանապարհային հարկը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, արտոնագրային հարկը, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը, ֆիզիկական անձանցից միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքերը և հարկերը, դրոշմանիշային վճարները և այլ եկամուտները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստա՛ն, ես քեզ չեմ մոռացել․ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի գրառումը
2026/03/25/ 17:22 -
Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները
2026/03/25/ 17:20 -
Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ կինը մահացել է
2026/03/25/ 17:18 -
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
2026/03/25/ 17:13 -
Միլիարդատերերը կյանքը երկարացնելու նոր տարբերակ են գտել․ հատուկ ակումբներ՝ հատուկ պայմաններով
2026/03/25/ 17:06 -
Բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման համակարգը փոխվում է․ ինչ ձևաչափով տեղի կունենա գործընթացը
2026/03/25/ 15:45 -
C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով
2026/03/25/ 14:32 -
Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 7.4%-ով
2026/03/25/ 14:22 -
90-ամյա թոշակառուն Բեռլինում շահել է 1,5 միլիոն եվրո
2026/03/25/ 14:18 -
ՍԴ դատավորները կստանան հավելավճար՝ ստաժի հիման վրա
2026/03/25/ 14:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․