Մարտի 25-ին Մասիսում տեղի ունեցած դեպքի հետևանքով 70-ամյա կին է մահացել։
Նախնական տվյալներով՝ ժամը 14։20-ի սահմաններում Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել 75-ամյա տղամարդ և հայտնել, որ քիչ առաջ դանակահարել է իր նախկին կնոջը։
Պարզվել է, որ տղամարդը ժամը 13։50-ի սահմաններում այցելել է Հանրապետության փողոցում բնակվող կնոջը և դանակահարել նրան։
Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործության դրդապատճառը խանդն է։
75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննության շրջանակում։

