Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին, իրականացվող բարեփոխումներին և տնտեսական հեռանկարների հիմնական ռիսկերին։
Կողմերը քննարկել են նաև 2025–2030 թվականների արտահանման ռազմավարությունը, հայկական ընկերությունների ներգրավվածությունը միջազգային շուկաներում, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Անդրադարձ է կատարվել ներդրումային քաղաքականությանը և խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Բացի այդ, քննարկվել են արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիների զարգացումը, ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարությունը և կապիտալի շուկայի զարգացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և սահմանների ապաշրջափակման հարցերը։

