Հայաստա՛ն, ես քեզ չեմ մոռացել․ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի գրառումը

Վերջին նախադասությունը դեսպանը գրել է հայերենով։

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, ներկայումս Հունգարիայում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը գրառում է կատարել Անի քաղաքի ժառանգության մասին։

«Այցելություն Բուդապեշտի Պետեֆիի անվան գրականության թանգարան և, որքան էլ անսպասելի, Անի քաղաքին ու նրա հայկական ժառանգությանը նվիրված ցուցահանդես։ Այս ցուցադրությունը ներկայացնում է «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիի հնարավոր տեսքի և ավերածությունների մասշտաբների միջև հակադրությունը՝ հույս հայտնելով, որ որոշ մասունքներ դեռևս կարող են փրկվել՝ տեղի ունեցածի մասին վկայելու համար»։

Հայաստա՛ն, ես քեզ չեմ մոռացել»,- գրել է ֆրանսիացի դիվանագետը։

Վերջին նախադասությունը դեսպանը գրել է հայերենով։