Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի
Լուրեր |
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ առաջին անգամ հասել է պատմական նվազագույնի։ Համաձայն առցանց առևտրի տվյալների՝ լիրայի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ իջել է ավելի քան 30 միավոր,- գրում է b24.am-ը:
Հինգշաբթի բորսայում առևտուրը սկսվել է մեկ դոլարի դիմաց 29.95 լիրայով և այժմ հասել է 30.004-ի: Այս ցուցանիշը, սակայն, վերջնական չէ։
Հնարավոր է, որ առևտրային օրվա վերջում լիրան կրկին ամրապնդվի մեկ դոլարի դիմաց 30 լիրա մակարդակից ցածր, սակայն տեղացի փորձագետները հստակ կանխատեսումներ չեն անում։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ կոշտ ազդել արժույթի առևտրի վրա և խոշոր ներդրումներ անել ազգային արժույթի փոխարժեքի անկման դեպքում։
Եվրոն այս պահին վաճառվում է 33.08 լիրայով։
Թուրքական արժույթի կտրուկ անկումը սկսվել է 2023 թվականի մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու Կենտրոնական բանկի որոշումից հետո։ Հիմնական տոկոսադրույքը նախորդ տարվա հունիսի 8.5%-ից դեկտեմբերին հասել է 42.5%-ի։ Հնարավոր է, որ այն շարունակի աճել։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Զգուշացեք հեռախոսազանգերից․ զեղծարարները նոր խարդախ սխեմա են կիրառում
2026/03/13/ 14:16 -
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36 -
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին