ԿԲ-ն զգուշացում է տարածել «Սիթի Բայք» ընկերության վերաբերյալ
Լուրեր |
ՀՀ Կենտրոնական բանկը Սիթի Բայք ընկերության վերաբերյալ զգուշացում է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող Սիթի բայք (City bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցներից դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:
Ելնելով այն հանգամանքից, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ, մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Սիթի Բայք ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www.cba.am, որտեղ կգտնեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական այն կազմակերպությունների ցանկը, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են առևտրի, տարանցման և զբոսաշրջության զարգացման հարցեր
2026/02/20/ 12:48 -
ԵՀ-ն արտահերթ նիստ է գումարել «Դրուժբա» նավթատարի շուրջ վեճի պատճառով
2026/02/20/ 12:46 -
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել 68 ռազմական ինքնաթիռ՝ հնարավոր գործողությունների ֆոնին
2026/02/20/ 12:44 -
Պատերազմի կողքին՝ գործարքներ․ ինչի շուրջ են իրականում բանակցում Վաշինգտոնն ու Մոսկվան
2026/02/20/ 12:21 -
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
2026/02/20/ 12:03 -
Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնում
2026/02/20/ 11:24 -
Փետրվարի 19-ի բիզնես լուրերը
2026/02/19/ 22:00 -
Փետրվարի 19-ի կարևոր լուրերը
2026/02/19/ 19:19 -
Երբ թվային հարթակը դառնում է հնարավորությունների միջավայր․ ինչպես արդյունավետ գործածել նորագույն տեխնոլոգիաները
2026/02/19/ 17:53 -
IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները
2026/02/19/ 16:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․