ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը. կարևոր է իմանալ
Լուրեր |
Պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման գործընթացը․ ՊԵԿ
2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը:
Այսուհետ, հարկային հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որպես դեբետային գումարներ, Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան կդասակարգվեն որպես՝ ռիսկային և ոչ ռիսկային: Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները տնտեսվարողի միասնական հաշվին կմուտքագրվեն ինքնաշխատ․ հարկատուն այլևս դիմում գրելու անհրաժեշտություն չի ունենում, իսկ հարկային մարմինը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու։
Ավելին, եթե տնտեսվարողը նոր անձնական քարտում ավելացված «Մարում/Վերադարձ» էջում համապատասխան նշում կատարի՝ այդ գումարն իր միասնական հաշվին կփոխանցվի մինչև վերջնաժամկետը։ Գումարը հարկատուն կարող է օգտագործել այլ հարկային պարտավորությունների մարման համար։ Իսկ եթե Կառավարության սահմանած չափանիշներով այդ գումարը ռիսկային է, ապա միասնական հաշվին գումարի փոխանցումը կիրականացվի միայն տնտեսվարողի դիմումի հիման վրա իրականացվող ուսումնասիրության և համապատասխան եզրակացության հիման վրա։
Փոխվել է նաև ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ գումարների հաշվանցման կարգը, մինչդեռ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները մնացել են անփոփոխ։ 2025թ. հունվարի մեկից ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացվել ներմուծման օրը ներառող ամսում և նույն ժամանակահատվածի արդյունքներով էլ հետ ստանալ հաշվարկով առաջացած դեբետային գումարները, եթե այդ ամսում միաժամանակ ներկայացվել են այդ ապրանքների համար ներմուծման հարկային հայտարարագիրը և վճարվել է ներմուծման ԱԱՀ-ի գումարը։
Սակայն, եթե ներմուծման ամսում տնտեսվարողը վերոնշյալ երկու պահանջը չի կատարել, ապա այս դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացնել հաջորդ ամսում, այսինքն՝ տնտեսվարողը կարող է այդ գումարը հետ ստանալ հաջորդող ամսվա արդյունքներով, եթե, իհարկե, մինչև այդ ամսվա 20-ը վճարել է ԱԱՀ-ն և ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր։
Փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել ոչ ռիսկային դեբետային գումարների վերադարձման գործընթացը, ինչի արդյուքնում՝ տնտեսվարողները կկարողանան առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական հոսքերն ու ժամանակը։
https://www.youtube.com/watch?v=Vz6dwmEjpzY
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․