Մասնավոր աշխատատեղերի 76 տոկոսը Երևանում է. գնաճով ճշտված աշխատավարձերի վերլուծություն
Լուրեր |






Հետևություններ
Աշխատավարձերն ու աշխատատեղերը հիմնականում աճել են Երևանում` մասնավոր հատվածում։ Աշխատավարձերի ամենազգալի աճը նկատվում է ՏՏ և ֆինանսական ոլորտներում։ Ճշգրիտ չէ միայն հենվել միջին թվաբանական աշխատավարձի բարձրացման վրա։ Այս ցուցանիշի վրա զգալի ազդեցություն ունեն համեմատաբար բարձր եկամուտ ունեցողների աշխատավարձի աճը: Վերջին տարիներին նկատվել է միջին աշխատավարձերի աճ հիմնականում պայմանավորված բարձր վարձատրվողների ազդեցությամբ: Կարևոր է հաշվի առնել նաև միջին անձի աշխատավարձը (մեդիանը), քանի որ այն արտացոլում է միջին վիճակագրական մարդու եկամուտը: Մեր երկրորդ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ միջին խավն ունենում է ամենաշատ երեխաներ՝ ընդգծելով ամուր ընտանիքի կարևորությունը, որպես ամուր պետության հիմք: Հայաստանում միջին տարեկան գնաճը 4 տոկոս է։ Կարևոր է ապահովել, որ միջին աշխատողի աշխատավարձի տարեկան աճը գերազանցի 4 տոկոսը, հատկապես կրթական ոլորտում։ Խնդիր է նաև առաջանում Երևանի և այլ մարզերի միջև աշխատանքային զգալի անհավասարակշռությունից։ ՏՏ կազմակերպությունների խթանումը և Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը հիմնականում նպաստում են մասնավոր աշխատավարձերի ստեղծմանը և բարձրացմանը ՏՏ, շինարարության և, հետևաբար, ծառայությունների և ֆինանսական ոլորտներում, որոնք հիմնականում կենտրոնացած են Երևանում: Այս միտումը խորացնում է զարգացման տարբերությունը Երևանի մարզերի միջև, քանի որ նոր աշխատատեղերի հիմնականում ստեղծվում են մայրաքաղաքում: Անհրաժեշտ է որոշակի արտոնություններ տրամադրել կազմակերպություններին որոնք ցանկանում են գործունեություն ծավալել այն մարզերում, որտեղ պետական աշխատողների թիվը գերազանցում է մասնավոր աշխատատեղերին։ Ամենակարևորն այն է, որ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ միջին խավին և նրանց եկամուտների ձևավորմանը, քանի որ այս խավը հասարակության հիմնաքարն է։ Աղասի Թավադյան, տնտեսագետ ejc.amՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/16 12:03
Պետաջակցության ծրագիր լոլիկ մթերողների համար

Լուրեր | 2025/09/16 11:43
Նոր կարգավորումներ բժշկական կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ
-
Պետաջակցության ծրագիր լոլիկ մթերողների համար
2025/09/16/ 12:03 -
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
2025/09/16/ 11:56 -
Նոր հարթակ քո կիբեռանվտանգության համար․ ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը
2025/09/16/ 11:50 -
Նոր կարգավորումներ բժշկական կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ
2025/09/16/ 11:43 -
Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն
2025/09/16/ 11:41 -
Շրջանառության մեջ է դրվում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը
2025/09/16/ 11:36 -
Ինքնազբաղվածության և տնտեսական ինտեգրման նոր հնարավորություններ ԼՂ-ից տեղահանված անձանց համար
2025/09/16/ 11:18 -
Այս տարի ձեռք է բերվել շուրջ 2000 նոր աղբաման
2025/09/16/ 10:44 -
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
2025/09/16/ 10:41 -
iOS 26-ը հասանելի է․ թարմացված դիզայն և նոր հավելվածներ
2025/09/16/ 10:20
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2025Թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԸ

«ՄԻ ԴՐԱՄԻ ՈՒԺԸ» ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է․ Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼ, Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼՈՒ

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ARTCOMPANY-ԻՑ
