Ford-ը ԱՄՆ-ում հետ կկանչի 625 հազար ավտոմեքենա ամրագոտիների խնդիրների պատճառով
Լուրեր |
Հետկանչը վերաբերում է անվտանգության գոտիների հետ կապված խնդիրներ ունեցող ավելի քան 332 հազար Mustang մեքենաներին:
Ամերիկյան Ford ավտոարտադրողը ԱՄՆ-ում հետ կկանչի մոտ 625 հազար մեքենա՝ ամրագոտիների եւ հետեւի տեսախցիկների մոնիթորների անսարքության պատճառով, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ճանապարհային երթեւեկության անվտանգության Ազգային վարչության (NHTSA) տվյալներին։
Գործակալության տվյալներով՝ հետկանչը վերաբերում է անվտանգության գոտիների հետ կապված խնդիրներ ունեցող ավելի քան 332 հազար Mustang մեքենաներին, ինչպես նաեւ հետեւի տեսախցիկների անսարքություն ունեցող 292 հազար F-250, F-350 եւ F-450 բեռնատարներին։
Կարգավորող մարմինը նշել է, որ Ford-ի դիլերները կստուգեն Mustang մեքենաների ամրագոտիները եւ անհրաժեշտության դեպքում կփոխարինեն ցանկացած անսարք մաս։ Նրանք նաեւ անվճար ծրագրային թարմացում կտրամադրեն պիկապների պատկերների մշակման մոդուլին՝ հետեւի տեսախցիկների կայանման համակարգի անսարքությունը վերացնելու համար։ Ford-ը մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում հետ կկանչի 2020-2021թթ. արտադրված 115 հազար 500 F-250, F-350 եւ F-450 մեքենաներ՝ ղեկային համակարգի անսարքության պատճառով։ Խնդիրը ծագել է այն թերությունից, որը կարող է հանգեցնել վերին ղեկային սյան լիսեռի առանձնացմանը, ինչը կարող է հանգեցնել մեքենայի կառավարման կորստին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա»․ Լիբանանի նախագահ
2026/04/24/ 12:51 -
ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
2026/04/24/ 12:48 -
«Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը»․ Պուտին
2026/04/24/ 12:40 -
Թրամփը չի բացառել բենզինի բարձր գների պահպանությունը Իրանի շուրջ իրավիճակի պատճառով
2026/04/24/ 12:04 -
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
2026/04/24/ 12:03 -
Հունաստանը կդադարի լինել եվրոգոտում ամենաբարձր պարտք ունեցող երկիրը
2026/04/24/ 11:59 -
Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներին
2026/04/24/ 11:40 -
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ