Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել
Լուրեր |
Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ:
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ:
Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում և իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության սեփականատեր:
Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա»․ Լիբանանի նախագահ
2026/04/24/ 12:51 -
ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
2026/04/24/ 12:48 -
«Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը»․ Պուտին
2026/04/24/ 12:40 -
Թրամփը չի բացառել բենզինի բարձր գների պահպանությունը Իրանի շուրջ իրավիճակի պատճառով
2026/04/24/ 12:04 -
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
2026/04/24/ 12:03 -
Հունաստանը կդադարի լինել եվրոգոտում ամենաբարձր պարտք ունեցող երկիրը
2026/04/24/ 11:59 -
Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներին
2026/04/24/ 11:40 -
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ