Ինչքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին եռամսյակում Երևանում և մարզերում
Լուրեր |
2024 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 57 775 գործարք է իրականացվել՝ 17%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Երևան քաղաքը շարունակում է գործարքների քանակով առաջատարը մնալ, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 28,9%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 16,5%-ը։
Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 13 131-ն են կամ ընդհանուր գործարքների 22,7%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 4 294 գործարք է իրականացվել, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 3 278, իսկ գյուղական բնակավայրերում առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 5 559։
Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 8740 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 27,1%-ով։ Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և ընդհանուր Հանրապետությունում բնակարանների գների աճի։
Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 219 300 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 126 700 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 13,3%-ով, վարչական շրջանի առանձին գոտիներում աճը նույնիսկ հասել է 23,1%-ի։


Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
2026/02/11/ 15:08 -
Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում․ՌԴ դեսպան
2026/02/11/ 15:04 -
ԿԲ-ն սահմանափակել է քարտային վճարումների միջնորդավճարները փոքր տնտեսվարողների համար․ հնարավոր ազդեցությունը
2026/02/11/ 14:43 -
Առաջարկվում է ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա հաղորդումների նկատմամբ կիրառել սանկցիաներ
2026/02/11/ 14:38 -
ԱՄՆ-ում կարող են չեղարկել ալիմենտի պարտք ունեցող անձանց անձնագրերը
2026/02/11/ 14:31 -
Apple-ը կարող է ինֆրակարմիր տեսախցիկներ ավելացնել հաջորդ սերնդի AirPods Pro-ում
2026/02/11/ 14:28 -
Զինծառայությունից խուսափող՝ 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիները փողով կազատվեն քրեական պատասխանատվությունից
2026/02/11/ 11:38 -
Կրիպտոարժույթների հատվածում շուկայի անկումն առաջացրել է մտահոգություն ու անորոշություն
2026/02/11/ 11:34 -
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
2026/02/10/ 22:00 -
Ռոբոտային վիրահատություններ՝ «Էրեբունի» ԲԿ-ՈՒՄ
2026/02/10/ 20:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026