Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի նոյեմբեր ամսվա տվյալները
Լուրեր |
1. Լեհաստանի նախագահի այցը AMX
Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան այսօր՝ նոյեմբերի 26-ին, պատիվ ունեցան հյուրընկալել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանում իր պաշտոնական այցի շրջանակներում։ Մանրամասներ 2. AMX-ը միացել է Թաբադուլ Հաբին Նոյեմբերի 4-ին, Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) ստորագրել են համագործակցության պայմանագիր Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) հետ։ Պայմանագրի շրջանակում AMX-ը կմիանա Թաբադուլ բորսայական թվային հաբին, դառնալով յոթերորդ բորսան, որն անդամակցում է հաբին։ 3. Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ Տեղաբաշխվել են 20 մլրդ ՀՀ դրամ ծավալով AMGN60294292 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսեր։ Աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 38․9 մլրդ դրամ։ Մանրամասներ 4. Նոյեմբեր ամսվա ամփոփ Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024թ.-ի նոյեմբեր ամսվա տվյալները։ Նոյեմբեր ամսվա ընթացքում շարունակվել է մի շարք հարթակներում ակտիվությունը։ Մասնավորապես կորպորատիվ պարտատոմսերի շուկայում և՛ առևտրի, և՛ շուկայի ծավալը պահել են աճի դինամիկան։ Ակտիվություն է նկատվել նաև պետական պարտատոմսերի շուկայում։ Մանրամասներ 5. Ցուցակվել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերը Ցուցակվել են 2.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 9.5%։ Մանրամասներ 6. Ցուցակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 9․5%։ Մանրամասներ 7. Ցուցակվել են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 11%։ Մանրամասներ 8. Ցուցակվել են «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ազատ շուկայից տեղափոխվել են երկրորդային շուկա Ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով (ANLBBO և ANLBBP) և 2,5 մլրդ ՀՀ դրամ ծավալով (ANLBBQ) պարտատոմսերը պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայից տեղափոխվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակ Մանրամասներ 9. Ցուցակվել են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 50,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 10%։ Մանրամասներ 10. Ցուցակվել են «ՀԱՅՈԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը Ցուցակվել են դրամային 1․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով և դոլարային 3․5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսերի անվանական արժեքներն են 10,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը համապատասխանաբար 10․25% և 5%: Մանրամասներ11. «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը 1 օրվա ընթացքում տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում
Տեղաբաշխվել են 728 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսերի անվանական արժեքը 50,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 11․75%։ ՄանրամասներՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/18 22:00
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/18 20:20
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/11/18/ 22:00 -
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ