2024թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
Լուրեր |
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն 2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 733,917 մարդ, այդ թվում 214,147 պետական և 519,770 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.7% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6% աճ։
Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝
Հայաստանում 2024թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 125,842 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։ Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,080 է, որից պետական՝ 112,841, ոչ պետական՝ 11,239։ Մշակող արդյունաբերություն՝ 86 526 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 51,231 զբաղված, որից պետական՝ 26,871, ոչ պետական՝ 24 360։ Տեղեկատվություն և կապ՝ 44,289 աշխատակից, որից պետական՝ 2,091, ոչ պետական՝ 42,198։ Մասնավորապես, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 31,782 աշխատակից, որից պետական՝ 324, ոչ պետական՝ 31,458։ Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 38,575 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,398 զբաղված, որից բոլորը պետական։ Շինարարություն՝ 32,010 զբաղված, որից պետական՝ 323, ոչ պետական՝ 31,687։ Սպասարկման այլ ծառայություններ 28 851 աշխատակից, որից պետական՝ 1,482 , ոչ պետական՝ 27,369։
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26 045 աշխատակից, որից պետական՝ 7,038, ոչ պետական՝ 19,007։ Մասնավորապես, գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,778 զբաղված, որից պետական՝ 4,805, ոչ պետական՝ 973։ Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,272 աշխատակից, որից պետական՝ 9,721, ոչ պետական՝ 13,551։ Մասնավորապես, մշակույթ և արվեստ՝ 10,246 զբաղված, որից պետական՝ 9,471, ոչ պետական՝ 775։
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 22,948 զբաղված, որից պետական՝ 872, ոչ պետական՝ 22,076։ Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,463 աշխատակից, որից պետական՝ 8,838, ոչ պետական՝ 13,625։ Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,431 զբաղված, որից պետական՝ 3,468, ոչ պետական՝ 17,963։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,345 աշխատակից, որից պետական՝ 1,558, ոչ պետական՝ 15,787։ Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11 629 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,266 աշխատակից, որից պետական՝ 660, ոչ պետական՝ 7,606։ Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 8,036 զբաղված, որից պետական՝ 432, որ պետական՝ 7,604։ Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 6,680 զբաղված, որից պետական՝ 3,554, ոչ պետական՝ 3,126։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/14 22:00
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/14 20:20
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52 -
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025/11/14/ 16:31 -
Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում ՎԶԵԲ-ից
2025/11/14/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ