ՌԴ-ից արտահանման արգելքը չի տարածվի ԵԱՏՄ-ի վրա. կգործի հատուկ ընթացակարգ
Լուրեր |
ՌԴ Կառավարությունը սահմանել է նախկինում արտասահմանից Ռուսաստան ներմուծված այն ապրանքների եւ սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելվում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը։
«Ցանկը ներառում է տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 ապրանքատեսակ, այդ թվում՝ երկաթուղային վագոններ եւ լոկոմոտիվներ, բեռնարկղեր, տուրբիններ, մետաղի եւ քարի մշակման մեքենաներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, վահանակներ, պանելներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սահմանափակումը կգործի մինչեւ 2022 թվականի վերջ։
Ինչպես ընդգծել են ՌԴ կառավարությունում, «այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր արտասահմանյան երկրներ», բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետություններ, Աբխազիա եւ Հարավային Օսիա։
«Վերջինների համար գործելու է արտահանման թույլտվության ընթացակարգ՝ հաստատված կառավարության առանձին որոշմամբ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։
Ենթադրվում է, որ ԵԱՏՄ երկրներ, Աբխազիա եւ Հարավային Օսիա ապրանքների արտահանման թույլտվությունները կտրամադրեն ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, տրանսպորտի նախարարությունը, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, թվային զարգացման նախարարությունը եւ բնապահպանության նախարարությունը, նշել են կառավարությունում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՏՏ ընկերությունների թիվը Հայաստանում 2017-ի համեմատ աճել է 18,5 անգամ
2026/02/16/ 11:51 -
Մեծ Բրիտանիայում մինչև 16 տարեկանների համար կարող են արգելել սոցիալական ցանցերը
2026/02/16/ 11:45 -
ՌԴ-ն պատրաստ է ազատ առևտրի բանակցություններ վարել Լատինական Ամերիկայի հետ. Օվերչուկ
2026/02/16/ 11:43 -
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել
2026/02/16/ 11:30 -
Անցած տարի Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ․ Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ-ում
2026/02/16/ 11:21 -
2025 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը. ՊԵԿ
2026/02/16/ 11:12 -
Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը. Այն կտևի 48 օր
2026/02/16/ 10:58 -
Փետրվարի 15-ի կարևոր լուրերը
2026/02/15/ 19:19 -
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում