Հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը կդադարի գործել նաև մարզերում
Լուրեր |
Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2025 թվականից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նախագծի նպատակներից է հիփոթեքային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելը երկարաժամկետ հեռանկարում: Ըստ փոխնախարարի՝ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները: «Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,-ասաց Պողոսյանը:
2021-ի վերջին ընդունվել էր օրենք, որով սահմանվել էր, որ որոշակի ժամանակացույցով համակարգի կիրառությունը կդադարեցվի Երևանում: Վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն է, այսինքն՝ դրանից հետո ստացվող վարկերի մասով այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի:
«Մոտավորապես նույն տրամաբանությամբ, բայց ավելի երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումն ունենալ մարզերի համար: Երևանին հարակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նախագծով առաջարկվող կարգավորմանը հետադարձ ուժ չի տրվելու:
Փոփոխություն է կատարվում նաև վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափի հարցում: Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով:
2023 թվականն ամփոփվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի վերադարձով, 2022-ին թիվը եղել է 36.5 մլրդ դրամ: Այս տարվա համար գնահատվում է շուրջ 80 մլրդ դրամ:
Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, կքննարկվի լիագումար նիստում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/03 22:00
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և
Լուրեր | 2026/02/03 19:19
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
2026/02/03/ 22:00 -
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
2026/02/03/ 19:19 -
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
2026/02/03/ 18:46 -
Կատարիր գնումներ Evoca Mastercard-ով և շահիր MyLer նվեր քարտ
2026/02/03/ 18:18 -
Աշխատանքի էվոլյուցիան․ սարքեր, որոնք փոխեցին խաղի կանոնները
2026/02/03/ 18:12 -
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
2026/02/03/ 17:40 -
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
2026/02/03/ 17:17 -
ԿԲ նախագահի գնահատականները՝ գնաճի, վարկային բեռի և տարածաշրջանային անորոշությունների մասին
2026/02/03/ 16:51 -
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնությունից օգտվելու նոր ցանկը
2026/02/03/ 16:46 -
Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվում X սոցիալական ցանցի գրասենյակներում
2026/02/03/ 15:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․