Գործազուրկի՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունները կմեծանան
Լուրեր |
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված եւ վերջին 3 ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող՝ 35 տարեկանից բաձր տարիքի անձի աշխատանքի ընդունելու դեպքում գործատուն կստանա միանվագ 250 000 դրամ փոխհատուցում: Կառավարությունը հաստատել է Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը: Ըստ դրա՝ նպաստառու գործազուրկին աշխատանքի ընդունելու դեպքում փոխհատուցման գումարը կկազմի 350 000 դրամ: Փոխհատուցումը կտրամադրվի այն դեպքում, եթե գործատուն 1 տարի ժամկետով եւ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատանքային պայմանագիր կնքի գործազուրկի հետ: Առաջարկվում է ծրագրում ընդգրկել այն գործատուին, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչեւ այս ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել է առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, եւ նրա եկամտի փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5%: Գործատուն աջակցություն ստանալու նպատակով պետք է ներկայացնի առցանց դիմում եւ կստանա պետական աջակցություն միայն այն դեպքում, երբ կհաստատվի, որ աշխատանքի ընդունվող անձը համապատասխանում է ծրագրի չափանիշներին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 8-ի կարևոր լուրերը
2026/02/08/ 19:19 -
Բիզնեսի կուլիսներում՝ Արեգ Գևորգյանի հետ
2026/02/08/ 11:00 -
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․