Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՌԴ դեսպանը ներկայացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական օգուտները
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցության տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է մոտ 2,5 անգամ։ Նա նշել է, որ անցած տարվա առաջին տաս ամիսներին արտահանման ծավալը կազմել է 6,4 մլրդ դոլար, որից 2,6 մլրդ դոլարը ուղղվել է ԵԱՏՄ երկրներ։ Արտահանման հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը՝ ընդհանուր արտահանման շուրջ 37%-ով։
ՀՀ–ՌԴ առևտրատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ Մատվիենկո
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ ռուսական բիզնեսը վերջին տարիներին Հայաստանում իրականացրել է ավելի քան 4 մլրդ դոլարի ներդրում՝ շուրջ 40 ներդրումային նախագծերի շրջանակում։
2025-ին հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2021-ի համեմատ աճել է շուրջ 72%-ով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ 2025 թվականին հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2021-ի համեմատ աճել է շուրջ 72 տոկոսով։ Բացարձակ աճը կազմել է 1 մլրդ 863,6 մլն դոլար։ 2024-ի համեմատ արտահանման աճը կազմել է շուրջ 10% կամ 388,9 մլն դոլար։
Նախատեսվում է առաջիկա տարում ՀՀ-Իրան սահմանը վերազինել նոր սարքավորումներով․ ՊԵԿ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ բարեփոխումների շրջանակում նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Սլովենիան պատրաստվում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սահմանափակել սոցցանցերի հասանելիությունը
Սլովենիայի կառավարությունը պատրաստում է օրինագիծ, որով նախատեսվում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սահմանափակել TikTok, Snapchat և Instagram սոցիալական հարթակների հասանելիությունը։ Նման սահմանափակումներ քննարկվում են նաև Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։
Ռուսական ընկերությունները դուրս են մղվում Վենեսուելայից․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մի շարք երկրներ նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում ռուսական ընկերությունների ներկայությունը սահմանափակելու համար Վենեսուելայում՝ հատկապես տնտեսական և էներգետիկ ոլորտներում։
Միքելանջելոյի նախկինում չփաստաթղթավորված էսքիզը Christie's աճուրդում վաճառվել է 27.2 մլն դոլարով
Christie's աճուրդում Միքելանջելոյի նախկինում անհայտ աշխատանքը վաճառվել է 27.2 մլն դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ։ Այն նույնականացվել է որպես Սիքստինյան կապելլայի որմնանկարի կերպարներից մեկի՝ Լիբիական սիբիլլայի աջ ոտքի էսքիզ։
Արաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույն մակարդակին
Արաբիկա սուրճի գնի նվազման հիմնական պատճառը Բրազիլիայում սպասվող բարձր բերքատվությունն է։ Կանխատեսվում է, որ նոր բերքը կարող է հասնել ռեկորդային՝ 75,8 մլն պարկի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․