Hyetalk-ի հիմնադիրներ Սուսաննա Վերմիշյանն ու Լյուսի Նազարյանը մեկնարկել են հարցազրույցների շարք՝ պատասխանելով այս և այլ հարցերի, բացահայտելով բիզնեսի իրական կուլիսները։
Շարքի առաջին հյուրը «Քամանչա» ռեստորանի հիմնադիր տնօրեն Արեգ Գևորգյանն է։
Զրույցի ընթացքում ռեստորատորը պատմել է ռեստորանային ոլորտի ամենախոցելի ու ամենակարևոր թեմաների մասին՝ գաղափարի ծնունդից մինչև կայուն բիզնես մոդելի կառուցում, սխալներից դասեր քաղելու կարևորություն, թիմ ձևավորելու նրբություններ և հայկական բրենդ ստեղծելու պատասխանատվություն։

