Լուրեր | 2025/09/12 06:00
Հայաստանը վերացնում է Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիան:Նախաձեռնությամբ վերականգնվում է կրկնակի հարկումը բացառող իրավահարաբերությունների պրակտիկան: Երկու երկրների ռեզիդենտների համար փոխադարձաբար սահմանվում են ավելի բարենպաստ հարկային պայմաններ, քան նախատեսված է ազգային օրենսդրությամբ։
