Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին
Լուրեր |
Դեռևս փետրվար ամսին ամփոփվել էին «Բվիկ» նախաձեռնության և Իդրամի համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները, իսկ դեկտեմբերի 5-ին արդեն երկրորդ անգամ կազմակերպվեցին «Դեպի թռիչք» և «Թռիչք գրքի թևերով» մրցույթները՝ կրկին Իդրամի մասնակցությամբ։
Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Այբ դպրոցում, որտեղ հավաքվել էին գրքասեր 11–18 տարեկան աշակերտներ: Վերջիններս մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն կարդացած գրքերով հարստացրել էին իրենց աշխարհայացքը, այլև նորովի բացահայտել էին ֆինանսական գրագիտության մեծ ու կարևոր թեմաները։ Իդրամի կողմից կազմակերպված առցանց դասընթացի ընթացքում երեխաները սովորել էին հասկանալ, թե ինչ են ծախսը, խնայողությունը, պատասխանատու ընտրությունը, ինչպես խնայել և ճիշտ տնօրինել գումարը, ինչպես տարբերել «պետք է»-ն «ուզում եմ»-ից, և ինչպես փոքր քայլերով կառուցել մեծ ապագա։
Բվիկ կրթական հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Անահիտ Յուզբաշյանի խոսքով՝ երեխաները շատ մեծ հետաքրքրությամբ են մասնակցել Իդրամի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության դասընթացին։ «Այս 6 ամիսների ընթացքում երեխաների հետ իրականացրել ենք գրքերի քննարկումներ և փափուկ հմտությունների դասընթացներ, որից ամենակարևորը իրենց համար, ինչպես իրենք են նշում, ֆինանսական գրագիտություն է եղել, և այս ամենը չէր իրականանա, եթե չլիներ Իդրամի աջակցությունը», - ասել է Անահիտ Յուզբաշյանը։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ասում է. «Իդրամում մենք վստահ ենք, որ ապագան սկսվում է ճիշտ գիտելիքներից։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել մի նախաձեռնության, որտեղ երեխաները ոչ միայն պարզապես կարդում են, այլ սովորում են մտածել, քննարկել, ստեղծել և պատասխանատվությամբ ձևավորել իրենց ֆինանսական վարքը։ Ֆինանսական գրագիտությունը այն հիմնասյուներից է, որը կարևոր է կառուցել դեռ դպրոցական տարիքից, և մենք ուրախ ենք, որ մեր կրթական ծրագրերը կարողանում են իրական ազդեցություն թողնել երեխաների վրա։ Շնորհակալ ենք «Բվիկ» նախաձեռնությանը՝ համագործակցության համար, և հավատում ենք, որ այս ծրագրերը դեռ շատ երիտասարդների կյանքում թողնելու են դրական հետք»։
Միջոցառման մրցանակները տրամադրել էր Իդրամը՝ շարունակելով իր ուղին՝ աջակցելու կրթական և սոցիալական ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/16 20:00
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/16 19:19
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19 -
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
2026/04/16/ 18:17 -
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
2026/04/16/ 17:42 -
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է
2026/04/16/ 17:38 -
Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
2026/04/16/ 16:49 -
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2026/04/16/ 16:46 -
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
2026/04/16/ 16:42 -
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
2026/04/16/ 16:27 -
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․