ԱԱՊՀ-ն Հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով
Լուրեր |
Ս.թ. դեկտեմբերի 8-ին Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ն հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին՝ հանդես գալու քաղաքական ուղերձով։
Իր ելույթում Դեսպան Քվինը ներկայացրեց երկկողմ տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը խթան հանդիսացող առկա ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Գևորգ Պապոյանը, ով հանդես եկավ բացման խոսքով։
«Մենք շատ ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացը մենք անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ և ԱՄՆ-ի հետ մենք խոշոր նախագծեր ենք այժմ իրականացնում և գործընթացների մեջ ենք, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին», - նշել է Գևորգ Պապոյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը, ինչպես նաև դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։ ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարկարյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ընդգծելով հայ ամերիկյան հարաբերությունների կարևորագույն փուլը, որը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող առանցքային նախաձեռնություններով, ձեռք բերված համաձայնագրերով։
“ԱԱՊՀ-ն կարևորում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ հաստատված ամուր համագործակցությունը, որը դարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերության կարևոր խթանիչ ուժ։ Վերջին շրջանում արձանագրված առաջընթացը՝ խաղաղաշինության, էներգետիկ անվտանգության և արհեստական բանականության նորարարությունների ոլորտներում իրականացվող նախաձեռնությունների միջոցով, ազդարարում է տնտեսական համագործակցության նոր փուլ և մասնավոր հատվածի ավելի ակտիվ ներգրավվածություն»։”,- նշեց տիկին Մարկարյանը։
Դեսպան Քվինի ուղերձը կարևորեց ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը, և օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում արձանագրված երկկողմ և տարածաշրջանային առաջընթացները։ Հայաստանի տնտեսական արդիականացման մեջ մասնավոր հատվածի դերը ընգծելով դեսպան Քվինը ներկայացրեց նաև ԱՄՆ գործարար համայնքի հետ կառուցողական համագործակցության հնարավորությունները: Քրիստինա Քվինը դիմելով ԱԱՊՀ անդամներին նշեց. «Որպես գործարար համայնքի անդամներ՝ դուք առանցքային դեր եք ունենում մեր ընդհանուր տեսլականի իրականացմանը և Հայաստանի արևելք-արևմուտք առևտրի հանգույց ստեղծելու գործում։
ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է համագործակցել Ձեզ հետ՝ 2025 թվականի մեր նշանակալի հնարավորությունների ողջ ներուժը իրացնելու գործում։ Վերջին 10 ամիսների ընթացքում ձևավորված առաջընթացը ստեղծելու ժամանակը հենց հիմա է։ Անհամբեր սպասում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ աշխատելուն՝ 2026 թվականը էլ ավելի ազդեցիկ դարձնելու նպատակով։» Պաշտոնական ելույթին հաջորդեց անդամների կողմից առաջադրված հարց ու պատասխանի փուլը, որը դյուրավարեց ԱԱՊՀ գործադիր տնօրեն, տիկին Աննա Ներսեսյանցը։
Ներկայացված հարցերը, ի թիվս այլ կարևոր ոլորտների, վերաբերում էին ներդրումների խթանմանը, երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգազմանը, ինչպես նաև ոլորտային նախատեսվող համագործակցությանը երկու երկրների միջև։ ԱԱՊՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում դեսպան Քվինին պաշտոնական քաղաքական ելույթի համար և կարևորում իր հանձնառությունը շարունակել հանդիսանալ կառուցողական երկխոսության հարթակ, որը կնպաստի ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/03 22:00
Մարտի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/03 19:19
Մարտի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 3-ի բիզնես լուրերը
2026/03/03/ 22:00 -
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․