ՏԵՂԱԿԱՆ
Հայաստանը մեծացրել է ռուսական գյուղմթերքների ներմուծումը
ՌԴ-ից ներմուծված գյուղմթերքների ընդհանուր ԵԱՏՄ հոսքում Հայաստանի մասնաբաժինը կազմել է 5%։ Ներմուծվում են՝ ցորեն, շոկոլադ, հրուշակեղեն, արևածաղկի ձեթ, թռչնամիս, խոզի միս։
Երեխայի ծնունդը հնարավոր է գրանցել առցանց hartak.am կայքում
Ծննդի գրանցումը կարելի է կատարել նույնականացման քարտով և «Ես եմ» համակարգով։ Վկայականը ուղարկվում է ծնողի էլ. հասցեին։
Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական նվազագույնին է՝ 34.2%
ԿԲ-ի գնահատմամբ՝ սա հանրային վստահության բարձրացման կարևոր ցուցանիշ է դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ։
Ամառային անվադողերով վարելու համար տուգանվել է 4044 վարորդ
Նոյեմբերի 15–մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ամառային անվադողերով երթևեկությունը ենթադրում է 5,000 դրամ տուգանք, իսկ վթարի դեպքում՝ 20,000 դրամ։
Ներդրումային ընկերությունների ակտիվներն աճել են 33.3%-ով
2025թ. հոկտեմբերին ակտիվները կազմել են 315.4 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 214 մլրդ դրամ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը սպառնում է Մեքսիկային 5% մաքսատուրքով
Պատճառը՝ Մեքսիկայի՝ 1944-ի ջրամատակարարման համաձայնագիրն ամբողջությամբ չկատարելը։
ԱՄՆ-ը կրճատելու է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը
Վաշինգտոնը այլևս չի նախատեսում սեփական միջոցներով աջակցել Կիևին՝ շարունակելով միայն ՆԱՏՕ-ի շրջանակում զենքի ձեռքբերման մեխանիզմը։
Գերմանիայում արդյունաբերական արտադրանքը հոկտեմբերին աճել է 1.8%-ով
Տարեկան աճը կազմել է 0.8%։ Բարձրացում է գրանցվել էներգետիկ և շինարարական ոլորտներում։
ԱՄՆ Պետդեպը տարեսկզբից չեղարկել է 85,000 վիզա
Վիզաների կեսից ավելին չեղարկվել է իրավախախտումներ կատարած օտարերկրացիների մոտ (ովկիան վարում, հարձակումներ, գողություններ)։

