Լուրեր | 2025/08/04 09:16
ՀՀ-ում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը։ Այս մասին սոցցանցի էջում տեղեկացնում է ԵՄ առաքելությունը:«Այս ձեռքբերումն արտահայտում է մեր շարունակական և հաստատուն նվիրվածությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ՀԵՄԱ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը Հայաստանի տարբեր համայնքների հետ»,- ասված է գրառման մեջ։

