Մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման իրազեկման հանդիպումների նոր փուլը. ՊԵԿ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների նոր փուլը։
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից կազմակերպվող իրազեկման միջոցառումների նոր շարքի առաջին հանդիպումը կկազմակերպվի Երևանում, սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 16։00-ին, Կոմիտաս 35 հասցեում։ Հանդիպման ընթացքում մանրամասը կներկայացվեն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը: Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով և այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկմանը զուգահեռ, լրացնել և հանձնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Հանդիպմանը մասնակցելու համար քաղաքացիները պետք է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին նախապես ուղարկեն հետևյալ տվյալները՝ անուն ազգանունը, ՀԾՀ-ն, կոնտակտային տվյալները և էլեկտրոնային փոստային հասցեն:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հերթական հանդիպումները նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին, ժամը՝ 16։00-ին՝ նույն հասցեում։ Հաջորդ հանդիպումների մասին ևս լրացուցիչ կիրազեկվի։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով Երևանում և մարզերում տարբեր ձևաչափերով շարունակվում են իրազեկման միջոցառումները։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․ https://src.am/am/getNews/1045, https://src.am/am/getNews/1016։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․