ԱՄՆ զինված ուժերը միջազգային ջրերում հարվածել են թմրավաճառների նավին
Լուրեր |
ԱՄՆ զինված ուժերը հարվածել են վենեսուելական Tren de Aragua հանցավոր խմբավորման նավին, որը թմրամիջոցներ էր տեղափոխում ԱՄՆ, սպանվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 11 մասնակից, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Նախագահը նշել է, որ ոչ մի ամերիկացի զինծառայող չի տուժել։
Tren de Aragua-ն գտնվում է Վենեսուելայում, բայց ակտիվ է նաև լատինաամերիկյան մյուս երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում։ Միացյալ Նահանգների տարածքում խմբավորումը ահաբեկչական է ճանաչվել: Թրամփն իր հրապարակման մեջ կրկին ակնարկել է, որ այն կապված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է նարկոթրաֆիկի մասին տեղեկությունները կեղծելու համար, որի նպատակը, ըստ նրա, իրեն իշխանությունից հեռացնելն է:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը, առանց բարձրաձայնելու, հրամայել է ամերիկյան ռազմածովային ուժերն օգտագործել Վենեսուելայի մոտ ջրերում՝ լատինաամերիկյան նարկոկարտելներին հարվածելու համար։ Նման ծրագրերը մտահոգել են մի շարք երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի իշխանություններին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․