Սյունիքում կառուցվում է կշռման նոր հենակետ
Լուրեր |
Սյունիքում կառուցվում է կշռման նոր հենակետ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 198+000–199+000 կմ ընկած հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր հենակետի շինարարական աշխատանքներ։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետի պարտականնությունները կատարող Արամ Աղայանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ավագ ինժեներ Էդգար Ֆրանգուլյանի հետ միասին տեղում ծանոթացել են մշակվող ճարտարապետաշինարարական նախագծին, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության գլխավոր ինժիներ Ռուբեն Առաքելյանի հետ քննարկվել են կշռման նոր հենակետի և հենակետի մոտեցման, մուտքի և ելքի կառուցման մանրամասնները և ժամկետները․ մասնավորապես՝ ճարտարապետաշինարարական նախագծի հաստատումից և անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը ստանալուց հետո կմեկնարկեն կշռման անշարժ կայանի բուն շինարարական աշխատանքները։
Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել միջազգային ստանդարտներին համապատասխան, անհրաժեշտ կահավորմամբ և տեխնիկական միջոցներով զինված կշռման նոր անշարժ հետակետը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․