ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ

Լուրեր | 2026/08/31 12:58

Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել:ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում...

Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով

Լուրեր | 2026/08/31 12:48

Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով: Այդ մասին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից:Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թթ. ԿԳ նախարար Ա.Ա.-ն, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված՝ Երևան, Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451.1 քմ անշարժ գույքի ապօրինի օտ...

ԱՄՆ-ը մտահոգված է ճապոնական իենի արժեզրկման հետևանքներով

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 12:42

ԱՄՆ-ը մտահոգված է ճապոնական իենի արժեզրկման հետևանքներով

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառել, որ ճապոնական իենի շարունակական թուլացումը կարող է հանգեցնել համաշխարհային ֆինանսական շուկաների ապակայունացման:Հուլիսին ճապոնական արժույթը գրանցել էր վերջին 40 տարվա նվազագույն ցուցանիշը՝ հասնելով 1 դոլարի դիմաց մոտ 164 իենի: Իրավիճակը կայունացնելու նպատակով ԱՄՆ-ն և Ճապոնիան դիմել էին հազվադեպ կիրառվող քայլի՝ իրականացնելով համատեղ արժութային ինտերվենց...

100 միլիարդ դոլարի ներդրումներ. Մարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Վենեսուելայի հետ նավթային գործարքից

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 12:39

100 միլիարդ դոլարի ներդրումներ. Մարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Վենեսուելայի հետ նավթային գործարքից

ԱՄՆ-ի և Վենեսուելայի իշխանությունները ձեռք են բերել նախադեպը չունեցող համաձայնություն էներգետիկ ոլորտում, որը Վաշինգտոնում արդեն անվանել են «պատմության մեջ ամենախոշոր նավթային գործարքը»։ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ ընդգծել է, որ այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն կունենա հարավամերիկյան երկրի ապագայի համար։«Վենեսուելայի ժողովրդի...

2026-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14,770 անձ

Լուրեր | 2026/08/31 12:37

2026-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14,770 անձ

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ 8 676 Ղարաբաղից տեղահանված անձի։Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1...

Թրամփը հրապարակել է ԱԲ-ի ստեղծած հոլովակ՝ Խարկ կղզու ոչնչացման պատկերով

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 12:23

Թրամփը հրապարակել է ԱԲ-ի ստեղծած հոլովակ՝ Խարկ կղզու ոչնչացման պատկերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է նեյրոցանցի կողմից գեներացված տեսահոլովակ Իրանի Խարկ կղզու «ոչնչացման» պատկերով։Տասը վայրկյան տևողությամբ տեսահոլովակը Truth Social սոցիալական ցանցում ցույց է տալիս կղզու նավթարդյունահանման ենթակառուցվածքը, որը հրթիռային հարվածներից հետո պատված է կրակով։«Խարկ կղզին հիմնովին ավերված է!!!» — նշված է տեսահոլովակի մակագրության մեջ։

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 12:19

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 900-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը։«Զոհերի թիվը հասել է 903-ի»,- նշել է գործակալությունը։Ջրհեղեղը հարվածել է Նեպալի հյուսիսային շրջաններին չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ չինական կողմից եկած հզոր ջրահոս...

ԿԲ նախագահի տեղակալը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրել է գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը

Լուրեր | 2026/08/31 12:16

ԿԲ նախագահի տեղակալը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրել է գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը

Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը և միտումները, ՀՀ տնտեսության վրա դրանց ազդեցությունը, ընթացիկ զարգացումները և տնտեսական աճի դինամիկան:Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարու...

Ներկայացվել են COP17-ի նախապատրաստման ուղղությամբ ԱԳՆ-ի իրականացրած աշխատանքները

Լուրեր | 2026/08/31 12:14

Ներկայացվել են COP17-ի նախապատրաստման ուղղությամբ ԱԳՆ-ի իրականացրած աշխատանքները

«COP17. Հայաստանի ճանապարհը դեպի կենսաբազմազանության համաժողով» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկրի դերակատարությունը, նախագահության ռազմավարական առաջնահերթությունները և ներառական համաժողովի...

Թբիլիսիից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ռուսաստանում վթարի է ենթարկվել․ 6 զոհ կա

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 12:11

Թբիլիսիից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ռուսաստանում վթարի է ենթարկվել․ 6 զոհ կա

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում Թբիլիսիից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել։Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի գիշերը՝ Ժելեզնովոդսկի մոտ գտնվող «Կովկաս» դաշնային մայրուղու վրա։ Նախնական տվյալներով՝ Setra մակնիշի ավտոբուսը բախվել է առջևից ընթացող «ԿամԱԶ»-ին, ապա դուրս եկել ճանապարհից։Ավտոբուսում եղել է 43 մարդ։ Վերջին տվյալներով՝ 28 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 11-ը՝ երե...

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ

Լուրեր | 2026/08/31 12:02

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ

2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։Գանգատը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագա...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/08/31 12:00

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։Քամի հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկային ժամեր...

ԱՄՆ կոչ է անում G20-ի անդամներին վերանայել Չինաստանի հետ առևտրի պայմանները

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 11:59

ԱՄՆ կոչ է անում G20-ի անդամներին վերանայել Չինաստանի հետ առևտրի պայմանները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կիրակի օրը հայտարարել է, որ G20-ի անդամներին կոչ է անելու վերանայել Չինաստանի հետ առևտրի պայմանները՝ գլոբալ անհամաչափությունները կրճատելու նպատակով, և ճնշում գործադրել Պեկինի վրա, որպեսզի վերջինս իր տնտեսությունը արտահանումից վերակողմնորոշի դեպի ներքին սպառում։G20-ի ֆինանսական ոլորտի ղեկավարների հանդիպման նախօրեին տված հարցազրույցում Բեսենթը նշել է, որ Չինաստանի...

Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան. քաղաքապետարան

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 11:56

Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են՝ Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան։«Սեպտեմբերի 1-ից մեր քաղաքը վերադառնում է իր ակտիվ ռիթմին։Դեպի դպրոց ու համալսարան, աշխատանքի կամ պարզապես քաղաքի մյուս կողմը գնալու համար ընտրեք Երևանի նոր ու հարմարավետ տրոլեյբուսները։ՆստեքՄիացրեք սիրելի երաժշտությունըՈւ շարժվեք ձեր ուղղությամբ։Ի դեպ, դպրոցականների և ուսանողների համար գործում են ուղետոմսերի զեղչեր։ Մանրամ...

Ղրղզստանն ու Չինաստանը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 11:55

Ղրղզստանն ու Չինաստանը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր։«Երկու երկրների ղեկավարները ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիր Ղրղզստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև», - ասվում է հայտարարության մեջ։Երկու ղեկավարները նաև ստորագրել են համատեղ հռչակագիր՝ հայտարարելով համապ...