ABNews

Ղրղզստանն ու Չինաստանը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 11:55

Ղրղզստանն ու Չինաստանը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր։

«Երկու երկրների ղեկավարները ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիր Ղրղզստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև», - ասվում է հայտարարության մեջ։

Երկու ղեկավարները նաև ստորագրել են համատեղ հռչակագիր՝ հայտարարելով համապարփակ և ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ նոր դարաշրջանի մեկնարկի մասին։

Նշենք, որ Սի Ծինփինը պետական ​​այցով գտնվում է Ղրղզստանում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը