ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառել, որ ճապոնական իենի շարունակական թուլացումը կարող է հանգեցնել համաշխարհային ֆինանսական շուկաների ապակայունացման:
Հուլիսին ճապոնական արժույթը գրանցել էր վերջին 40 տարվա նվազագույն ցուցանիշը՝ հասնելով 1 դոլարի դիմաց մոտ 164 իենի: Իրավիճակը կայունացնելու նպատակով ԱՄՆ-ն և Ճապոնիան դիմել էին հազվադեպ կիրառվող քայլի՝ իրականացնելով համատեղ արժութային ինտերվենցիա: Թեև դրանից հետո իենը ժամանակավորապես ամրապնդվել էր (155 իեն՝ 1 դոլարի դիմաց), հետագայում արժույթը կրկին սկսել էր արժեզրկվել՝ մոտենալով 160 իենի նշագծին:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունում մտահոգված են, որ իենի հետագա անկումը կարող է ներդրողների շրջանում լայնածավալ դիրքերի փակման (carry trade) ալիք բարձրացնել:
Ֆինանսական վերլուծաբանների համաձայն՝ այս գործընթացի հետևանքները դուրս են գալու Ճապոնիայի սահմաններից: Շուկայում տատանումները կարող են ազդել նաև ԱՄՆ տնտեսության վրա՝ հանգեցնելով ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների համար փոխառությունների ու վարկերի արժեքի աճի:


